Քաղաքական

15.06.2013 09:38


Յուրի Վարդանյանը ստել էր կառավարության նիստում. նորնշանակ նախարարի «հուսադրող» գործելաոճը

Յուրի Վարդանյանը ստել էր կառավարության նիստում. նորնշանակ նախարարի «հուսադրող» գործելաոճը

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վահե Էլոյանի աշխատանքից ազատման փաստը սպառնում է վերածվել լուրջ սկանդալի, ինչի պատճառով, հնարավոր է, նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը խնդիրներ ունենա: «Բանն այն է, որ կառավարության հունիսի 6-ի նիստում նա հայտարարել էր, թե Էլոյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն (կա նաև նիստի ժամանակ այդ խոսքերի տեսագրությունը), բայց հետո պարզվել էր, որ աշխատակազմի ղեկավարը նման դիմում չի գրել: Ասել է թե՝ Յուրի Վարդանյանը պարզապես ստել էր կառավարության նիստում՝ վարչապետի ու կառավարության մյուս անդամների ներկայությամբ»,–գրում է աղբյուրը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը