Այսօր՝ հունիսի 15-ի ժամը՝ 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մեկնարկելու է Նարեկացի արվեստների փառատոնը: Այն կազմակերպել է «Նարեկացի» արվեստի միությունն ու «Մելոս» ընկերությունը: Փառատոնը, համագործակցելով Հայաստանում ապրող և ստեղծագործող լավագույն արվեստագետների հետ, նպատակ ունի ոչ միայն ներկայացնել հայկական բարձրակարգ երաժշտությունն ու արվեստը, այլ նաև փորձել հաղթահարել մշակութային դաշտում առկա մի շարք իրավաբանական, վարչական և նյութական բնույթի խնդիրներ, որոնք այսօր խոչընդոտ են հանդիսանում արվեստագետների ազատ դրսևորման համար: Այս կերպ համապատասխան դաշտ ստեղծելով և միևնույն ժամանակ նպաստելով հայ մշակույթի զարգացմանն ու ինքնադրսևորմանը: Ութօրյա փառատոնի ընթացքում ներկայացվելու է հոգևոր, դասական, ակադեմիական, հայ ժողովրդական, աշուղական, հեղինակային երաժշտություն ու ջազ: Համերգին զուգահեռ կցուցադրվեն ժամանակակից հայ կերպարվեստի տաղանդավոր ներկայացուցիչների աշխատանքները:
Համերգին մասնակցելու են երաժշտական ասպարեզում հեղինակավոր և հայտնի այնպիսի անուններ ինչպիսիք են` Վահան Արծրունին, Արթուր Ավանեսովը, Մերի Դոլմազյանը, Աստղիկ Վարդանյանը, Լուսինե Գրիգորյանը, Լևոն Առաքելյանը, Արմեն Հյուսնունցը, Վահագն Հայրապետյանը, նաև բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթը, «Լույս» հնգյակ, «Օշական» եռյակ, Հայաստանի կամերային երգչախումբը, «Շողակաթ» երգչախումբը, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների և «Կարին» ազգագրական երգի-պարի համույթները: Բոլոր համերգները տեղի են ունենալու Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Այսօր կմեկնարկի
Այսօր՝ հունիսի 15-ի ժամը՝ 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մեկնարկելու է Նարեկացի արվեստների փառատոնը: Այն կազմակերպել է «Նարեկացի» արվեստի միությունն ու «Մելոս» ընկերությունը:
Փառատոնը, համագործակցելով Հայաստանում ապրող և ստեղծագործող լավագույն արվեստագետների հետ, նպատակ ունի ոչ միայն ներկայացնել հայկական բարձրակարգ երաժշտությունն ու արվեստը, այլ նաև փորձել հաղթահարել մշակութային դաշտում առկա մի շարք իրավաբանական, վարչական և նյութական բնույթի խնդիրներ, որոնք այսօր խոչընդոտ են հանդիսանում արվեստագետների ազատ դրսևորման համար: Այս կերպ համապատասխան դաշտ ստեղծելով և միևնույն ժամանակ նպաստելով հայ մշակույթի զարգացմանն ու ինքնադրսևորմանը:
Ութօրյա փառատոնի ընթացքում ներկայացվելու է հոգևոր, դասական, ակադեմիական, հայ ժողովրդական, աշուղական, հեղինակային երաժշտություն ու ջազ: Համերգին զուգահեռ կցուցադրվեն ժամանակակից հայ կերպարվեստի տաղանդավոր ներկայացուցիչների աշխատանքները: