Լրահոս

14.06.2013 17:16


Վերահսկիչ պալատի դիմումով քրեական գործ է հարուցվել

Վերահսկիչ պալատի դիմումով քրեական գործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով Հատուկ կարևորագույն գործերի վարչությունում ՀՀ Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ Քր օրենսգրքի 308 –րդ հոդվածի երկրորդ մասով` «պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»: Կատարվում է նախաքննություն: Այդ մասին տեղեկությունը տարածել է Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը:
«Ելնելով վերը նշվածից, ՀՀ ՎՊ-ն մինչև քրեական գործի ավարտը ձեռնպահ կմնա բոլոր տիպի հրապարակային մեկնաբանություններից», -ասված է ՎՊ հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը