Լրահոս

14.06.2013 17:06


Ֆինանսների նախարարն ընդունել է KfW-ի տարածաշրջանային տնօրենին

Ֆինանսների նախարարն ընդունել է KfW-ի տարածաշրջանային տնօրենին
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունիսի 14-ին ընդունեց Գերմանական զարգացման բանկի` KfW-ի տարածաշրջանային տնօրեն Լարս Օերմանին:
Դավիթ Սարգսյանը բարձր եւ արդյունավետ գնահատեց բանկի հետ համագործակցությունը էներգետիկայի, ջրամատակարարման, գյուղատնտեսության, բնապահպանության եւ այլ ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձան ֆինանսական ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ համագործակցության նոր հնարավորություններին: Մասնավորապես քննարկվեց փոքր եւ միջին ձեռներեցությանն աջակցության` շարունակական բնույթ ունեցող ծրագիրը, կարեւորվեց փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորումն արդյունավետ եւ շահութաբեր դարձնելու հարցը: Լարս Օերմանը մանրամասնեց բանկի առաջիկա անելիքներն ու դրանց շուրջ կառավարության հետ բանակցությունների ընթացքը:
Ֆինանսների նախարարը KfW-ին համարեց կարևոր գործընկեր եւ փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց:

Այս խորագրի վերջին նյութերը