Լրահոս

10.07.2009 12:59


ՀՀ ֆինանսների նախարարը հերքում է աշխատավարձերի չվճարման մասին տեղեկությունները

ՀՀ ֆինանսների նախարարը հերքում է աշխատավարձերի չվճարման մասին տեղեկությունները

-Աշխատավարձերի չվճարման դեպքեր չկան և չեն կարող լինել։ Մենք 100%-ով կատարում ենք բյուջեում նախատեսված ծախսերի ծավալները,- «7օր»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

Նա նշել է, որ այժմ չբավարարված հայտեր չունեն և չեն էլ ունենալու, իսկ տարբեր աղբյուրներից իրենց հասնող պետական հիմնարկներում աշխատավարձերի չվճարման մասին ահազանգերն անհիմն են.

-Սիստեմային ոչ մի խնդիր չունենք ոչ միայն աշխատավարձի, այլև թոշակների, սոցիալական վճարումների, այդ թվում նաև կապիտալ ծախսերի հետ կապված։ Մենք անհրաժեշտ ռեսուրսներ ունենք։ ՀՀ ֆինանսների նախարարն այնուամենայնիվ չի հերքել, որ «եթե մեկ-երկու տեղ ինչ-որ ուշացումներ լինում են, դա ցանկացած տարիներին էլ, ցանկացած երկրում էլ լինելու է և չեն բացառվել»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը