Լրահոս

14.06.2013 13:37


Արմեն Ռուստամյան. «Փորձում են ներկայանալ թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմութուն. աբսո՛ւրդ է»

Արմեն Ռուստամյան. «Փորձում են ներկայանալ թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմութուն. աբսո՛ւրդ է»

Վերահսկիչ պալատի հաշվետվությանն անդրադառնալով՝ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասել է, թե իշխանությունը հիմա էլ քաղաքական դաշտն է մոնոպոլացնում։

–Փորձում են ներկայանալ թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմութուն։ Նոր մարտավարական հնարք են կիրառում, բայց դա աբսուրդ է։ Մտածում են՝ առաջինն իրենք բարձրաձայնեն խնդրի մասին, քննադատեն, որ ընդդիմադիրներին խոսելու տեղ չմնա: Բայց միայն խստովանությունը չէ՛։ Հետո գալիս է ապաշխարությունը։ Զղջացե՛ք իրապես ձեր արածների համար և սկսեք մաքրման գործընթաց: Խոստովանությունն առանց ապաշխարության՝ ցինի՛զմ է: Հանցագործ աշխարհին բնորոշ էլեմենտներ են մտնում մեր վարքուբարքի մեջ,– ասել է Ա. Ռուստամյանը՝ հայաստանյան ներկա իրավիճակը համեմատելով բրեժնևյան տարիների հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը