Լրահոս

14.06.2013 13:09


Գրող Վրեժ Իսրայելյանն ինքնասպան է եղել

Գրող Վրեժ Իսրայելյանն ինքնասպան է եղել

Հունիսի 14-ի առավոտյան Վաղարշյան 19/1 շենքում գտնվող իր բնակարանի հյուրասենյակում հրազենի միջոցով ինքնասպան է եղել գրող Վրեժ Իսրայելյանը։ Վերջերս 64-ամյա գրողի մոտ ծանր հիվանդություն էր հայտնաբերվել:

Վրեժ Սաղաթելի Իսրայելյանը ծնվել էր 1949թ ապրիլի 2-ին՝ Երևանում: 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր եւ ավագ խմբագիր: 1979-81-թթ գրական աշխատում էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982թ «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին: Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում: 1986-ի փետրվարին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ և հետո», «Երկրապահը և քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն): «Տոնապետ» գրքի համար նա արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի:

«7or.am»-ը ցավակցում է Վրեժ Իսրայելյանի հարազատներին և ընկերներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը