5 հազ. դոլար՝ Պռոշյանի գյուղապետի սպանության գործով տեղեկատվության համար
Խորհրդարանական այսօրվա ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ իրենց երեկվա հանդիպումը բաց և անկաշկանդ է անցել։
Ռուստամյանն ընդգծել է, որ Պռոշյանի ՀՅԴ–ական գյուղապետի սպանությունից հետո այնտեղ լարվածությունը գնալով սրվում է, այն հնարավոր կլինի թուլացնել միայն հանցագործության բացահայտմամբ.
Ի դեպ, Ռուստամյանն ասել է, թե ոստիկանությունը 5 հազ. դոլար է խոստանում գործի բացահայտման համար էական նշանակության տեղեկատվություն տրամադրողին, իսկ անձամբ ոստիկանապետը երաշխավորում է վկաների անվտանգությունը:
Ռուստամյանն անդրադարձել է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարվածին.
–Մարդկանց թվում է՝ իրենք անպատժելի են։ Նրանք երկարատև ծառայություններ են մատուցում իշխանություններին և չարիք դառնում հասարակության համար։

–Գյուղացիների մոտ այնպիսի տպավորություն էր, որ գործն ուզում են թաքցնել։

7or.am