Լրահոս

14.06.2013 10:51


«Ո՞ւմ նկատի ունի, կամ աչքի տակ առած ունի Մարգարիտ Եսայանը»

«Ո՞ւմ նկատի ունի, կամ աչքի տակ առած ունի Մարգարիտ Եսայանը»

Երեկ Ազգային Ժողով կոչվող թատրոնում բեմադրվում էր Վերահսկիչ պալատի ստուգումներն ու բացահայտումները ամենամյա տրագիկոմեդիան: Պիեսը լի էր իր հարուստ բովանդակությամբ, որին ակընդետ հետևելուց մի հարց է ծագում, ավելի ճիշտ դիլեմայի առաջ ես կանգնում` «հիմա լա՞մ, թե՞ խնդամ»: Սակայն այդ ուշագրավ բացահայտումներից ու այդ ցինիկ մեկնաբանություններից զատ մի բան աչքի զարնեց: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի աղբահանության վերաբերյալ մտահոգություններն էին: «Եկեք այս ոլորտում մենաշնորհ ստեղծենք, տանք մի օլիգարխի, որեւէ հարուստ մարդու, թող ինքը տնօրինի այս ոլորտը, սեփականաշնորհի և հետևի»,-ասել է Մարգարիտ Եսայանը: Շատ հետաքրքիր առաջարկ է, որը մի քանի հարցեր է առաջացնում,

Հարց 1. Տալիս եք օլիգարխին, որ ի՞նչ անի, ինքը այդ ոլորտը աշխատացնելու ձևը չգիտի, նախ այդ ոլորտը կարգավորելու համար ամենաճիշտ ճանապարհը աղբավերամշակման գործարան հիմնելն է, որը կլուծի բոլոր խնդիրները, թե աղբահավաքության, և թե այլ, ինչը բնականաբար մեծ ներդրումներ է ենթադրում, ով կհամաձայնի այսօրվա օլիգարխներից իրեն աղբով ու զիբիլով ճանաչեն ու ասոցացնեն:

Հարց 2. Եթե աղբի վարձը մի քանի կոպեկների արժեք էր ներկայացնում, այս պարագայում արդեն կդառնա էլիտար գներին համապատասխան, քանի որ մասնավոր է: Աղբի վարձի թանկացում բնականաբար կլինի:

Հարց 3. ում նկատի ունի, կամ աչքի տակ առած ունի Մարգարիտ Եսայանը, որ նման առաջարկ է ներկայացնում:

Հարց 4. այդ ոլորտը ստանձնած օլգարխին հնարավո՞ր է կոչեն «ժեխի Կարգանով», կամ «աղբ Վարանցով»:

Լուրջ չի, երբ ազգը սոված ա, աղբի օլիգարխացման հարց է բարձրացվում:

Գառնիկ Ներկարարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը