Լրահոս

14.06.2013 10:49


Բնակարաններ սիրիահայերին Դավթաշենում

Բնակարաններ սիրիահայերին Դավթաշենում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում երկարատև ճգնաժամի խորացումը հույս չի ներշնչում, թե մոտ ապագայում խաղաղության վերահաստատման հեռանկար կա, «Օգնիր Եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը վերածվել է մշտապես գործող համանուն բարեգործական հինադրամի:

Հիմնադրամը, հավատարիմ մնալով քաղաքացիական նախաձեռնության բարեգործական աշխատանքների ուղվածությանը, շարունակելու է սիրիահայերին օգնության ծրագրերը:

Չդադարելով աջակցել Սիրիայում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ անապահով ընտանքներին (սնունդ, դեղորայք և այլն), հիմնադրամը կատարելու է նաև աշխատանքներ սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման համար:

Այս ընթացքում հիմնադրամի ղեկավարությունը սիրիահայերի դիմումների համաձայն դիմել է կառավարությանը և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն` բազմաբնակարան շենքի կառուցման համար, որը կառավարության կողմից կճանաչվի բարեգործական ծրագիր:

Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել բնակելի շենքի համար տրամադրել հողատարածք` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:

Աշխատանքները սկսված են և բոլոր բնակարան ցանկացող սիրիահայերը առաջիկա օրերին կարող են գալ «Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամի գրասենյակ` գրանցվելու և հետագա աշխատանքների մասին տեղեկանալու համար:

«Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամ

Այս խորագրի վերջին նյութերը