ՄԻՊ.«ՀՀ-ում գոյություն ունի չինովնիկների ամենաթողություն»
-Ռաֆիկ Պետրոսյանն ասում է, որ ես ընդդիմության կողմն եմ անցել, ընդդիմադիր թերթերն էլ ասում են, թե ես իշխանության պրոեկտն եմ. հիմա ի՞նչ՝ ես դնեմ բոլորին պատասխան տամ,-ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։
Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը փորձում է հնարավորինս աշխատանք տանել անհանդուրժողականության պայմաններում։
-Ամեն մի կողմը համարում է, որ դու ճիշտ ես, միայն, երբ 100% քո ակարծիքը համընկնում իր կարծիքի հետ։ Եթե 99% է համընկնում՝ ուրեմն դու ճիշտ չես,-նշել է նա։
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերով՝ նման պայմաններում շատ դժվար է աշխատել։
-ՀՀ-ում գոյություն ունի չինովնիկների ամենաթողություն և սա ահազանգ է օմբուցմենի կողմից։ Մեր քաղաքացիները անպաշտպան են դրա նկատմամբ։ Հիմա նույն Ռաֆիկ Պետրոսյանը կարող է ասել տեսաք՝ անցավ ընդդիմության կողմը, բայց եթե ես համարում եմ, որ ընդդիմությունն էլ ճիշտ չի անում, որ այդպես զրոյացնում է համաներումը, որովհետև դա դրական քայլ էր՝ այնտեղից էլ կասեն. տեսաք իշխանության պրոեկտն է։ Իրենք պետք է իրե՛նց փոխեն։ Ճիշտը մե՛նք ենք,-հավելել է Արմեն Հարությունյանը։

7or.am