Թուրքական իշխանությունները վարչապետ Էրդողանի գլխավորությամբ մինչ առավոտ բանակցություններ են վարել արդեն երկու շաբաթ Ստամբուլի կենտրոնում բողոքող ցուցարարների ներկայացուցիչների հետ: Ցուցարարները դրական են գնահատել հանդիպումը իշխանությունների հետ և նշել, որ հետագա գործողությունները կքննարկեն Գեզի զբոսայգում գործընկեր ցուցարարների հետ:
Մինչ այդ, երեկ վարչապետ Էրդողանն իր ելույթում հայտարարել էր, թե վերջին անգամ է ցուցարարներին կոչ անում ազատել զբոսայգու տարածքը: Վարչապետ Էրդողանը նաև խոստացել էր տեղական հանրաքվե կազմակերպել այգու ճակատագիրը որոշելու համար: Բայց ինչպես փորձագետները են նշում, Գեզի զբոսայգին ցուցարարների համար ընդամենը առիթ էր, իրականում ցույցերն ուղղված են երկրի սահուն իսլամացման և հեղինակապետություն հաստատելու դեմ:
Նշենք նաև, որ երեկ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն ընդունել են իրավական ուժ չունեցող մի բանաձև, որում քննադատում են Թուրքիայի իշխանությունների պահվածքն ու ոստիկանների գործողությունները:
Էրդողանը բանակցել է ցուցարարների հետ