Կարծիք

14.06.2013 09:51


Որոշ լպրծուն հետույքաբնակներն էլ փակցնում են Նժդեհի նկարը իրենց գլխավերևում

Որոշ լպրծուն հետույքաբնակներն էլ փակցնում են Նժդեհի նկարը իրենց գլխավերևում

Բավականաին երկար ժամանակ է, ինչ Բաղրամյան մետրոյի մոտակայքով երեխայիս հետ անցնելիս, տեսնում եմ անօթևան մի կնոջ, որն ի դեպ Գարեգին Նժդեհի հորեղբոր աղջիկն է (պաստառներից հասկանալի դարձավ), և բառիս բուն իմաստով գիշերում է փողոցում:
Անկեղծ ասած՝ միշտ ցանկություն եմ ունեցել անցելիս մոտենալ կնոջը, հարցուփորձ անել, լսել իր պատմությունը, կամ էլ սնունդով օգնել, բայց ամեն անգամ կամ ձեռքս բան չէր լինում, կամ էլ քաջությունս չէր հերիքում: Բայց այսօր այդ օրն էր: Մենք զրուցեցինք:
Պարզվում է վաղը կլրանա տիկին Էմմայի անօթևան կյանքի մեկ տարին:
Ինչպե՞ս կարելի է խոսել ազգային արժանապատվությունից, մեծարել մի առաջնորդի, նրա մասին ֆիլմ նկարել, որպես կուսակցություն ընդունել նրա գաղափարախոսությունը, որոշ լպրծուն հետույքաբնակներն էլ փակցնում են նրա նկարը իրենց գլխավերևում, և ապօրինութուն կիրառել և ունեզրկել նրա հարազատին:
Արժանապատիվ ապագայի հեռանկարի մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ մարդիկ խախտել են արդեն բարոյական նորմ կոչված սահմանագիծը:

Զառա Միսակյան

Այս խորագրի վերջին նյութերը