Լրահոս

14.06.2013 00:17


Տեղի ունեցավ Խաչատրյանի անվ. մրցույթի 3-րդ փուլը

Տեղի ունեցավ Խաչատրյանի անվ. մրցույթի 3-րդ փուլը

Հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվեց Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլ անցած 4 թավջութակահարները հանդես եկան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։

Երրորդ փուլում հաղթանակի համար մրցում էին Իոնիցա Անդրեյը (Ռումինիա), Պերլովա Ալեքսանդրան (Ռուսաստան), Մորոզովա Աննան (Ռուսաստան) և Խաչատրյան Գայանեն (Հայաստան)։

Մասնակիցները, ըստ իրենց նախապատվության, եզրափակիչ փուլի համար հնարավորություն էին ստացել ընտրելու Ա. Խաչատրյանի երկու ստեղծագործություններից մեկը՝ ռապսոդիան կամ թավջութակի կոնցերտը։ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն հունիսի 14-ին՝ մրցույթի փակման հանդիսավոր արարողության ընթացքում։

Մրցույթի ժյուրիի նախագահ Արամ Թալալյանը նշեց, որ եզրափակիչ փուլում, անշուշտ, գնահատվելու է երաժիշտների կատարողական արվեստը: Սակայն Արամ Թալալյանը նկատեց, որ մրցույթը նաև նյարդերի պայքար է։

Այս խորագրի վերջին նյութերը