Լրահոս

13.06.2013 21:35


Քեյթ Մոսը նկարահանվել է «Փլեյբոյի»–ի համար

Քեյթ Մոսը նկարահանվել է «Փլեյբոյի»–ի համար

Աշխարհահռչակ մոդել Քեյթ Մոսը կարծես թե արդեն բոլոր հնարավոր հայտնի ամսագրերի շապիկների համար նկարահանվել է։ Շատերը նույնիսկ վստահ էին, որ տղամարդկանց հանրահայտ «Փլեյբոյ» ամսագրի համար էլ է նկարվել: Անցյալում այդ խոսակցությունները, ըստ էության, ընդամենը ասեկոսեներ էին, իսկ այժմ արդեն փաստ է. մոդելը իսկապես նկարահանվել է «թեժ ամսագրի» հունվարյան համարի համար:

Ուշագրավ է, որ այդ ամենի մասին պաշտոնական տեղեկությունը տարածել է Քեյթի վարսահարդար Օրիբեն. նա հանրությանը հայտնել է, որ նկարահանումն արդեն իսկ իրականացվել է, և Մոսը հայտվելու է «Փլեյբոլի» հոբելյանական՝ 60-ամյակին նվիրված համարի շապիկին:

Այս խորագրի վերջին նյութերը