Շիրակի մարզի Բայանդուր համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ երկրից արտագաղթել
Շիրակի մարզի Բայանդուր համայնքի ղեկավար Հովակիմ Սարգսյանը ընտանիքով արտագաղթել է Հայաստանից: Նա գնացել է ՌԴ՝ առայժմ կրտսեր որդու հետ, որպեսզի հետո կանչի նաեւ կնոջն ու ավագ որդուն: Այս մասին ԳԱԼԱ-ին պատմեցին համագյուղացիները:
«Խեղճ մարդը հոգնավ ամեն ինչից, ինքը վերջը արտագաղթեց: Հիմա իրա տեղը տեղակալն է, ասում է՝ գյուղում նոր ընտրություններ պիտի նշանակեն: Բայց էլ ընչի՞ են նշանակում որ... էլ մարդ չկա գյուղում, ինչ նոր ընտրություն»,-դժգոհեցին համագյուղացիները:
Հավելենք, որ դեռ մի քանի ամիս առաջ, երբ ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը Բայանդուրում էր, արդեն նախկին գյուղապետ Հովակիմ Սարգսյանը հավաստում էր, որ մտադիր է ինքն էլ համագյուղացիների հետ արտագաղթել հարազատ գյուղից ու Հայաստանից:
Համագյուղացիները հստակ չգիտեն՝ ՌԴ որ քաղաքում է գյուղապետը եւ ինչ է աշխատում: «Կարեւոր չէ, մարդը գնացել է ապրելու»,-ասացին նրանք:
Շիրակի մարզպետարանից ճշտեցինք՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ Բայանդուրի գյուղապետը արտագաղթել է, եւ գիտե՞ն այս մասին իրենք:
Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կառլեն Աբրահամյանը ԳԱԼԱ-ին ասաց, որ գյուղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Հովագիմ Սարգսյանը՝ Բայանդուրի գյուղապետը, հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետարանն էլ ընդունել է: Հիմա գյուղապետի պարտականությունները ժամանակավոր ստանձնել է գյուղապետի տեղակալը: Մենք խնդիրը ներկայացրել ենք Կառավարություն: Կառավարությունը որոշելու է՝ ինչ անի»,-ասաց Կառլեն Աբրահամյանը:

Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/bayandur_1306.html