Արամ Կարապետյան. «Այդ ո՞ւմ վարկաբեկումն է 10 մլն դոլար արժեցել»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև վարչապետի անվան հետ առնչվող օֆշորային սկանդալին՝ նշելով, թե չէր հիշի, եթե երեկ խորհրդարանում դրա մասին հարց չհնչեր.
–Շատ հնարավոր է, որ մարդու անունով օֆշոր բացեն, շատ հնարավոր է, որ այդ օֆշորը բացեն վարկաբեկման գործընթաց սկսելու համար, շատ հնարավոր է, որ օֆշորը բացեն առանց իր իմանալու, չնայած, որքան որ ես եմ լսել, այնտեղ պետք է ստորագրված փաստաթղթեր լինեն։ Նմանատիպ օֆշորներ բացելու պարագայում, նույնիսկ եթե այդ ամենը վճարվում է, բոլորն էլ գիտեն, որ 3-700 հազար եվրո արժի օֆշոր բացելը:
Արամ Կարապետյանն այնուհետև հավելել է, թե կարևոր բանկերում որպես օֆշորային կազմակերպություն հաշիվներ բացելու համար հիմնականում պահանջվում են անձնագրի պատճեններ, ստորագրություններ և այլն, դա խնդիր չէ։ Սակայն հնարավոր չէ նշել մի դեպք, երբ Հայաստանում մեկի անունով օֆշոր բացվի, որի վարկաբեկումը 10 մլն դոլար արժենա:
Խորհրդարանում վարչապետի երեկվա արդարացումների վերաբերյալ էլ Արամ Կարապետյանը նշել է.
–Շատ լավ՝ օֆշորը բացեցին քո անունով, չէիր իմանում։ Հետո սկսեցին փողեր փոխանցել շատ հետաքրքիր բանկերից, դա էլ չէիր իմանում։ Հետո այդ փողերի թղթերը որ գալիս էին, չէիր իմանում։ Այսինքն՝ այդ ի՞նչ մի վարկաբեկող է եղել, որ Ջեյմս Բոնդը գլուխը պատին է տվել, որ այդպես կարողացել է հստակ վարկաբեկել:
Ըստ Արամ Կարապետյանի՝ միայն հումորով է հնարավոր ընկալել վարչապետի հայտարարությունը, թե ինքը տեղյակ չի եղել, որ իր անունով օֆշոր է բացվել։ Նա հարց է տվել. «Կարո՞ղ է պատահի՝ վաղը վարչապետի անունից ստորագրեն, որ մենք Նեպալի մաս ենք, իրենք չիմանան: Բա հատուկ ծառայությունները որտե՞ղ են, նախարարությունում նստածները ինչո՞վ են զբաղվում»:
«7օրի» հիշեցմանը, թե ԱԱԾ-ն պաշտոնապես այդ հարցով չի էլ զբաղվում, Արամ Կարապետյանն ասել է.
–Շատ հետաքրքիր է, քանի որ արտաքին խնդիր է. կարող է՝ ադրբեջանցիներն ու թուրքերն են բացել։ Դրանով էլ, շատ կներեք, մի հարյուր միլիոն թալիբներին փողեր տային, և այդ ամենը վերջում ներկայացնեին, որ մենք վարչապետի միջոցով կապված ենք թալիբների հետ, սուննի գրոհայինների հետ, նարկոտիկ ենք վաճառում: Բա ԱԱԾ-ն ինչո՞վ է զբաղվում՝ Վարդան Սեդրակյանին ձերբակալելո՞վ և մտածելով, թե ի՞նչ է եղել:

7or.am