Քաղաքական

13.06.2013 14:11


Հովիկ Աբրահամյան. «Բյուջեի փողերը իրականում լափում են որոշ մարդիկ»

Հովիկ Աբրահամյան. «Բյուջեի փողերը իրականում լափում են որոշ մարդիկ»

Անդրադառնալով 2012թ. ՀՀ վերահսկիչ պալատի կողմից բացահայտված բազմաթիվ խախտումներին և բացթողումներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է՝ սկզբում, երբ տեսել է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, մտածել է, որ հնարավոր չէ՝ իրականությանը համապատասխանի։ Բայց երբ արդեն ԱԺ–ի բարձր ամբիոնից դրանք Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացնում է, ինքն ուղղակի զարմացած է։

Զարմացած եմ, որ գործ ունենք թալանչիների, յուրացնողների հետ։ Այս մարդկանց բոլոր գործերը պետք է ուղարկվեն դատախազություն։ Բյուջեի փողերը իրականում լափում են որոշ մարդիկ, և մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկում։ Այդ չինովնիկներն ի՞նչ պատասխան են տալիս,–վրդովված հայտարարել է Հ. Աբրահամյանը,–եթե հայտնաբերում ենք այդ թերությունները և ոչ մի պատիժ չենք կիրառում, ստացվում է՝ ոնց որ մենք էլ ենք, չէ՞, դրան մասնակից լինում։ Անփոխարինելի պաշտոնյա կա՞։ Կառավարությունն ու վարչապետը պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ։ Պետք է ազատվել այդ մարդկանցից, ովքեր զբաղված են թալանով։

Ի պատասխան՝ Ի. Զաքարյանն ասել է, որ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և ՕԵԿ խմբակցությունները իր առջև խնդիր են դրել խորհրդարանում ներկայացնել, թե ի՞նչ պատասխան են տվել այն կառույցների ղեկավարները, որոնց մոտ այդ խախտումները հայտնաբերվել են։ Իսկ նրանց պատասխանն իրականում մեկն է եղել՝ դրանք ընդունելը, բացառությամբ երկու դեպքի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը