Ամփոփվել են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնի մրցույթի արդյունքները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Նիստում ամփոփվել են հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքները: Մրցույթի մասնակիցների փաստաթղթերի քննարկման և խորհրդի անդամների քվեարկության արդյունքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն է ընտրվել հիմնադրամի գործող տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Շնորհավորելով և բեղմնավոր աշխատանք մաղթելով ընտրված թեկնածուին` վարչապետը որպես հիմնադրամի գործունեության առաջնահերթություններ կարևորել է պետական մարմինների հետ աշխատանքի ակտիվացումն օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտում և մասնագիտական կրթության որակի ապահովման գծով նոր կադրերի պատրաստումը:
Ամփոփվել են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնի մրցույթի արդյունքները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Նիստում ամփոփվել են հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքները: Մրցույթի մասնակիցների փաստաթղթերի քննարկման և խորհրդի անդամների քվեարկության արդյունքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն է ընտրվել հիմնադրամի գործող տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Շնորհավորելով և բեղմնավոր աշխատանք մաղթելով ընտրված թեկնածուին` վարչապետը որպես հիմնադրամի գործունեության առաջնահերթություններ կարևորել է պետական մարմինների հետ աշխատանքի ակտիվացումն օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտում և մասնագիտական կրթության որակի ապահովման գծով նոր կադրերի պատրաստումը: