Երկու առավել նշանավոր զորավարներ վեճերի պատճառ են Լեռնային Ղարաբաղի երկու գյուղերի համար:
Ճանապարհորդելով Ղարաբաղի լեռներով՝ այցելում էի տեղի հայկական գյուղեր, և հանդիպեցի տեղացիների, որոնք կարծես ապրում էին պատմությամբ և կարողանում էին վառ գույներով ներկայացնել պատմակենդան իրադարձությունները:
Հիմնականում խոսում էին թուրքերի, պարսիկների և ադրբեջանցիների արյունալի երկարամյա հակամարտություններից: Սակայն իմ այցելած գյուղերից կառանձնացնեմ Չանախչի և Կրկժան գյուղերը, քանի որ տեղացիների համար քննարկման թեմա էր 1812 թվականի Նապոլեոն Բոնապարտի հարձակվելը Ռուսաստանի վրա, բնականաբար Բորոդինոյի ճակատամարտով հանդերձ, քանի որ հենց այդ ճակատամարտում են դեմ առ դեմ կռվել տվյալ ժամանակահատվածի մեծանուն ճանաչում ունեցող հայազգի զորավարներ Հովակիմ Մյուրատը՝ Բոնապարտի կողմից և գնդապետ Վալերիան Մադաթովը` Ալեքսանդր Առաջինի կողմից: Զորավարները ծնունդով Ղարաբաղում գտնվող հարևան գյուղերից էին, բայց նրանց ճակատագիրը դասավորվել էր այնպես, որ դարձել էին իրար հանդեպ հակադիր մեծ տերությունների մեծապատիվ սպարապետներ:
Համաձայն հայ պատմաբանների Մյուրատը` Հովակիմ Մուրադյանը, ծնվել է 1767 թվականին Ղարաբաղի Կրկժան գյուղում: Նրա հայրը՝ Հովհաննեսը որոշում է իր առևտրային գործերը լավացնելու համար տեղափոխվել Արևմտյան Եվրոպա և իր հետ է վերցնում փոքր տղային, սակայն Մերձավոր Արևելքում ձգձգվող բազմաթիվ տարաբնույթ պատերազմները նրանց վերադարձը դարձրին անհնար, և նրանք հաստատվեցին Եվրոպայում: Փոքրիկ Հովակիմը սկսեց հաճախել ֆրանսիական դպրոց, իսկ ավարտելուց հետո անցավ զինվորական ծառայության: Նրա ռազմական կարիերան համընկավ ֆրանսիական հեղափոխությանը, և նա մասնակցեց Փարիզում մոնարխիստների ընդվզումների ճնշմանը և 32 տարեկան հասակում դարձավ գեներալ, քանի որ շատ համարձակ և նպատակասլաց էր տարբեր ճակատամարտերի ժամանակ: Դառնալով Նապոլեոնի վստահելի նվիրյալը՝ Մյուրատը ամուսանցավ նրա քրոջ` Կարոլինայի հետ, իսկ հետագայում դարձավ մարշալ և Նեապոլի թագավոր:
Բորոդինոյի ճակատամարտին Մյուրատը ստանձնեց նապոլեոնյան բանակի հեծելազորի գլխավոր հրամանատարի պաշտոնը: Այդ ճակատամարտի մյուս կողմում կանգնած էր գնդապետ Վալերիան Մադաթյանը, որը ծնվել էր 1782 թվականին Ղարաբաղի Չանախչի գյուղում: Նա 14 տարեկան հասակում իր հորեղբոր հետ տեղափոխվում է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ էլ, տեսնելով հեծելազորի շքերթը, որոշեց դառնալ զինվորական: Հասակ առնելով ընդունվեց ծառայության Պավել Առաջինի բանակում, և շատ շուտ աչքի ընկավ իր տաղանդով թուրքերի դեմ պատերազմում: Հետագայում նապոլեոնյան պատերազմի Բերեզինայի և Լեյպցիգի ճակատամարտերում դարձավ հերոս և նույնիսկ վիրավոր վիճակում չլքեց մարտի դաշտը: Դրանից հետո նա դարձավ գեներալ:
Ռուս-ֆրանսիական պատերզմի ավարտից հետո այս հայ զորավարների ճակատագրերը դասավորվեցին տարբեր կերպ: Նապոլեոնի պարտությունից հետո Մյուրատը կալանավորվեց և գլխատվեց: Մադաթովը նշանակվեց ռուսական զորքերի գլխավոր հրամանատար Ղարաբաղում, և մեծ ավանդ ունեցավ պարսիկների և թուրքերի դեմ հաղթանականերում: Մահացել է երիտասարդ տարիքում` իր հաջողությունների և փառքի գագաթնակետում 1829 թվականին:
Այս իրադարձությունները քննարկման թեմաներ են ղարաբաղյան գյուղերում, և մի մասը հանդես է գալիս ֆրանսիացիների, իսկ մյուսները ռուսների դիրքերից:
«Մյուրատն ընդդեմ Մադաթովի»՝ պատմական ակնարկ
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը, շարունակելով հայությանը վերաբերող լրաքաղը եվրոպական մամուլից, իր ընթերցողին է ներկայացնում սլովակյան "Տիժդեն" շաբաթաթերթում օրեր առաջ Գժեգորժ Գորնիի գրված «Մյուրատն ընդդեմ Մադաթովի» ակնարկը ղարաբաղցիների և պատմական մեծ համբավ ունեցող եվրոպական զորավարների կապի մասին:
Մյուրատն ընդդեմ Մադաթովի