Ռուբեն Հայրապետյան. «Իսկ ո՞վ է ինձանից հրաժարական պահանջել»
«Երեկ շրջանառվում էր իմ հրաժարականի թեման: Ես նման բան չեմ ասել: Իսկ ո՞վ է ինձանից հրաժարական պահանջել, որ ես էլ տամ: Եթե երկրպագուները ուզենան, ես միանշանակ կտամ հրաժարական, բայց եթե իրենց անձնական դրդապատճառներով կամ սիմպատիայով դա պահանջեն, կնշանակի՝ նրանք անլուրջ մարդիկ են»,-այսօրվա ասուլիսին ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Բանախոսն իրեն քննադատողներին խնդրել է «դուրս գալ վիրտուալ կյանքից»։ «Ես պատրաստ եմ ժամերով, օրերով քննարկել այն խնդիրները, որոնք կան, բայց վիրտուալ կյանքով ապրելը վատ է: Հաճելի չէ լսել անհեթեթություններ, թե իբր ես եմ որոշում հավաքականի կազմը և այլն... Եթե կան առաջարկներ, թող ներկայացնեն, եթե կան մտքեր, որ ես իրոք վնաս եմ տալիս հայկական ֆուտբոլին, թող ասեն»,–նշել է ՀՖՖ նախագահը։