Գիտաժողովի մասնակիցները խանդավառությամբ դիմավորեցին Սփյուռքի ընտրովի ղեկավարության գաղափարը
Մեծ ակնկալիքներից և երկարատև նախապատրաստություններից հետո, նոյեմբերի 20-ին Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը Հարավային Կալիֆորնիայի համալսարանում հաջողությամբ անցկացրեց' «Հայկական սփյուռք. ընտրովի ղեկավարություն և համաշխարհային կառույց» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի աշխատանքներին մեծ խանդավառությամբ մասնակցեցին 600 մասնակիցներ' Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ռուսաստանից, Ավստրալիայից և Եվրոպայի երկրներից: Գիտաժողովի բանախոսներն էին' Կալիֆորնիայի Լոնգ Բիչի նահանգային համալսարանի դոկտ. Էնդրյու Դեմիրճյանը («Թվաքանակի համոզիչ ուժը. քաղաքական ազդեցության կոչ»), Վիեննայից ՄԱԿ-ի ավագ խորհրդատու, դոկտ. Արշալույս Ճգնավորյան-Ազենբաուերը ' («Հայկական միաբանությունը և միջազգային քաղաքականությունը»), «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը («Սփյուռքի հայերին ներկայացնող համաժողովրդական ընտրովի կառույցի առաջարկ»), Փարիզի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի դոկտ. Կայծ Մինասյանը («Դեպի հայերի համաշխարհային խորհուրդ. ինչո՞ւ, ինչպե՞ս, ո՞վ»), նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը («Կալիֆորնիայի առաջին հայ նահանգապետի անձնական խորհրդածությունները»), Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը («Ողջույնի խոսք»), Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը («Ազդեցության հավելումը պետությունների աշխարհում. մարտահրավեր Հայկական սփյուռքի համար»), լրագրող և հեղինակ Մարկ Արաքսը («Միասնական մեկ ձայնով լրատվամիջոցների հետ խոսելու հզորությունը»), Գլենդելի համայնքային քոլեջի դոկտ. Լևոն Մարաշլյանը («Սփյուռքի կոնգրեսի ստեղծման անհրաժեշտությունն ու դժվարությունները»), Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի դոկտ. Ստեփան Աստուրյանը («Հայկական ավանդական կուսակցությունները և համահայկական համադրումը»), Հարավային Կալիֆորնիայի համալսարանի դոկտ. Հրայր Դեքմեջյանը և Սթենֆորդի համալսարանի դոկտ. Նաիրի Տերտերյանը («Համասփյուռքյան կառույցիստեղծման նախատիպն ու կերպարանքը»): Ելույթներին հետևեց կլոր սեղան-քննարկումը բանախոսների և լսարանի միջև:
Իմ ելույթը' ինն ամիս առաջ գրված հոդվածիս ընդլայնված տարբերակն էր, որտեղ առաջարկել էի ստեղծել բոլոր uփյուռքահայերին ներկայացնող ժողովրդավարորեն ընտրված մի կառույց:
Նշեցի, որ գնալով աճում է այն հայերի թիվը, ովքեր գիտակցում են, որ միասնական ջանքերն անհրաժեշտ են, եթե ցանկանում են գոյատևել որպես իրենց հայրենիքից դուրս սփռված ազգություն: Բացի Սփյուռքի կենսունակությունն ու մշակութային ինքնությունը պահպանելը, հայերն ընդհանուրնպատակ ունեն' արդարություն պահանջել Թուրքիայից և ապահովել Հայաստանի ու Արցախի զույգ Հանրապետությունների անվտանգությունն ու տնտեսական բարգավաճումը: Վերջապես հայերը եկան այն եզրակացության, որ հսկայական օգուտ կարող են քաղել' իրենց սահմանափակ միջոցները միավորելով և Սփյուռքի բոլոր համայնքների առջև ծառացած ընդհանուր խնդիրները միասնաբար լուծելով:
Ինչպես նշված էր փետրվարյան իմ հոդվածում, ես հավելյալ մանրամասներ ներկայացրի ընտրովի մարմնի կառույցի մասին, որը պետք է օրինական կերպով ներկայացնի աշխարհասփյուռ հայությանը' բացառությամբ Հայաստանի և Արցախի հայերի, որոնք արդեն ներկայացված են պետական կառույցներում'ընտրված կառավարություններով: Այսպիսով, Սփյուռքի պատմության մեջ առաջին անգամ հայերը պետք է ընտրեն իրենց ներկայացուցիչներին կամ ղեկավարներին' «մեկ մարդ' մեկ ձայն» սկզբունքի հիման վրա:
Ես նաև առաջարկեցի, որ հայկական համայնքներում ընտրություններն անցկացվեն' հայերի յուրաքանչյուր քսան հազար խմբի համար մեկ ներկայացուցիչ ընտրելով: Ամբողջ աշխարհի Սփյուռքի ընտրատարածքներից ընտրված մարմինը' 350 ներկայացուցիչներով, կդառնա այն կառույցը, որը կարող է օրինական կերպով հանդես գալ Հայաստանից և Արցախից դուրս ապրող յոթ միլիոն հայերի անունից: Համաժողովրդական ընտրությունները կարող են խթան հանդիսանալ պասիվ մեծամասնության համար' ներգրավելու նրանց համայնքի գործերին: Այն կհանգեցնի ներկայիս իրավիճակի կտրուկ փոփոխության, երբ փոքրաթիվ անհատներ զբաղված են շուրջօրյա աշխատանքով' զոհաբերելով իրենց ժամանակն ու ջանքերը, իսկ հայերի մեծամասնությունը, որ ընդգրկված չէ որևէ կազմակերպության մեջ, մնում է անհաղորդ ու անտարբեր: Եթե նման զանգվածային ընտրությունները հաջողությամբ պսակվեն, ապա մեծ թվով հայեր ավելի աշխուժացած և լիազորված պիտի զգան, ակտիվորեն մասնակցած լինելով իրենց ղեկավարների ընտրությանը:
Նոյեմբերի 20-ին տեղի ունեցած համալսարանական գիտաժողովն անհրաժեշտ քայլերից առաջինն է' մինչև համաշխարհային ներկայացուցչական կառույցի հավակնոտ նախաձեռնության իրագործումը: Այժմ հետազոտողների խումբը պետք է ուսումնասիրի և որոշի նման ընտրությունների անցկացման լավագույն մեխանիզմները, գնահատի յուրաքանչյուր համայնքի մոտավոր մարդահամարը, հաստատի որակավորումն ընտրողների և թեկնածուների համար, ինչպես նաև միջոցներ առաջարկի ընտրախախտումները կանխելու համար:
Գիտաժողովի մասնակիցներին հատկապես հետաքրքրեց դոկտ. Մինասյանի ծրագրի մանրամասն ներկայացումը, որն անվերապահորեն հավանության էր արժանացել ֆրանսահայ կազմակերպությունների կողմից' հաջորդ տարվա սկզբին ներկայացուցչական ղեկավարության համաժողովրդական ընտրություններ անցկացնելու համար: Ֆրանսիայի հայկական համայնքի փորձը, որ խիստ կարևոր նախադեպ կարող է ծառայել Սփյուռքի մյուս համայնքների համար:
Գիտաժողովի ընթացքում պարզ դարձավ, որ միատեսակ ընտրական ծրագիրը չի կարող միանշանակ կիրառվել բոլոր հայկական համայնքներում: Հաշվի առնելով այն փաստը, որ յուրաքանչյուր համայնք ապրում է յուրահատուկ իրավական և քաղաքական միջավայրում, յուրաքանչյուր երկրի համար անհրաժեշտ է մշակել ներկայացուցիչների ընտրության համապատասխան ծրագիր' խորհրդակցելով տեղական ղեկավարների հետ:
Ուշագրավ է, որ ի պատասխան լսարանին ուղղված դոկտ Դեքմեջյանի հարցի, թե արդյոք նրանք կողմ են Սփյուռքի ընտրովի կառույցին, ներկաները գրեթե միասնաբար բարձրացրին ձեռքերը' իրենց խանդավառ աջակցությունը հայտնելով Սփյուռքի միասնական ղեկավարության ստեղծմանը:
Գիտաժողովի մասնակիցները խանդավառությամբ դիմավորեցին Սփյուռքի ընտրովի ղեկավարության գաղափարը
Մեծ ակնկալիքներից և երկարատև նախապատրաստություններից հետո, նոյեմբերի 20-ին Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը Հարավային Կալիֆորնիայի համալսարանում հաջողությամբ անցկացրեց' «Հայկական սփյուռք. ընտրովի ղեկավարություն և համաշխարհային կառույց» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի աշխատանքներին մեծ խանդավառությամբ մասնակցեցին 600 մասնակիցներ' Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ռուսաստանից, Ավստրալիայից և Եվրոպայի երկրներից: Գիտաժողովի բանախոսներն էին' Կալիֆորնիայի Լոնգ Բիչի նահանգային համալսարանի դոկտ. Էնդրյու Դեմիրճյանը («Թվաքանակի համոզիչ ուժը. քաղաքական ազդեցության կոչ»), Վիեննայից ՄԱԿ-ի ավագ խորհրդատու, դոկտ. Արշալույս Ճգնավորյան-Ազենբաուերը ' («Հայկական միաբանությունը և միջազգային քաղաքականությունը»), «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը («Սփյուռքի հայերին ներկայացնող համաժողովրդական ընտրովի կառույցի առաջարկ»), Փարիզի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի դոկտ. Կայծ Մինասյանը («Դեպի հայերի համաշխարհային խորհուրդ. ինչո՞ւ, ինչպե՞ս, ո՞վ»), նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը («Կալիֆորնիայի առաջին հայ նահանգապետի անձնական խորհրդածությունները»), Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը («Ողջույնի խոսք»), Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը («Ազդեցության հավելումը պետությունների աշխարհում. մարտահրավեր Հայկական սփյուռքի համար»), լրագրող և հեղինակ Մարկ Արաքսը («Միասնական մեկ ձայնով լրատվամիջոցների հետ խոսելու հզորությունը»), Գլենդելի համայնքային քոլեջի դոկտ. Լևոն Մարաշլյանը («Սփյուռքի կոնգրեսի ստեղծման անհրաժեշտությունն ու դժվարությունները»), Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի դոկտ. Ստեփան Աստուրյանը («Հայկական ավանդական կուսակցությունները և համահայկական համադրումը»), Հարավային Կալիֆորնիայի համալսարանի դոկտ. Հրայր Դեքմեջյանը և Սթենֆորդի համալսարանի դոկտ. Նաիրի Տերտերյանը («Համասփյուռքյան կառույցի ստեղծման նախատիպն ու կերպարանքը»): Ելույթներին հետևեց կլոր սեղան-քննարկումը բանախոսների և լսարանի միջև:
Իմ ելույթը' ինն ամիս առաջ գրված հոդվածիս ընդլայնված տարբերակն էր, որտեղ առաջարկել էի ստեղծել բոլոր uփյուռքահայերին ներկայացնող ժողովրդավարորեն ընտրված մի կառույց:
Նշեցի, որ գնալով աճում է այն հայերի թիվը, ովքեր գիտակցում են, որ միասնական ջանքերն անհրաժեշտ են, եթե ցանկանում են գոյատևել որպես իրենց հայրենիքից դուրս սփռված ազգություն: Բացի Սփյուռքի կենսունակությունն ու մշակութային ինքնությունը պահպանելը, հայերն ընդհանուր նպատակ ունեն' արդարություն պահանջել Թուրքիայից և ապահովել Հայաստանի ու Արցախի զույգ Հանրապետությունների անվտանգությունն ու տնտեսական բարգավաճումը: Վերջապես հայերը եկան այն եզրակացության, որ հսկայական օգուտ կարող են քաղել' իրենց սահմանափակ միջոցները միավորելով և Սփյուռքի բոլոր համայնքների առջև ծառացած ընդհանուր խնդիրները միասնաբար լուծելով:
Ինչպես նշված էր փետրվարյան իմ հոդվածում, ես հավելյալ մանրամասներ ներկայացրի ընտրովի մարմնի կառույցի մասին, որը պետք է օրինական կերպով ներկայացնի աշխարհասփյուռ հայությանը' բացառությամբ Հայաստանի և Արցախի հայերի, որոնք արդեն ներկայացված են պետական կառույցներում'ընտրված կառավարություններով: Այսպիսով, Սփյուռքի պատմության մեջ առաջին անգամ հայերը պետք է ընտրեն իրենց ներկայացուցիչներին կամ ղեկավարներին' «մեկ մարդ' մեկ ձայն» սկզբունքի հիման վրա:
Ես նաև առաջարկեցի, որ հայկական համայնքներում ընտրություններն անցկացվեն' հայերի յուրաքանչյուր քսան հազար խմբի համար մեկ ներկայացուցիչ ընտրելով: Ամբողջ աշխարհի Սփյուռքի ընտրատարածքներից ընտրված մարմինը' 350 ներկայացուցիչներով, կդառնա այն կառույցը, որը կարող է օրինական կերպով հանդես գալ Հայաստանից և Արցախից դուրս ապրող յոթ միլիոն հայերի անունից: Համաժողովրդական ընտրությունները կարող են խթան հանդիսանալ պասիվ մեծամասնության համար' ներգրավելու նրանց համայնքի գործերին: Այն կհանգեցնի ներկայիս իրավիճակի կտրուկ փոփոխության, երբ փոքրաթիվ անհատներ զբաղված են շուրջօրյա աշխատանքով' զոհաբերելով իրենց ժամանակն ու ջանքերը, իսկ հայերի մեծամասնությունը, որ ընդգրկված չէ որևէ կազմակերպության մեջ, մնում է անհաղորդ ու անտարբեր: Եթե նման զանգվածային ընտրությունները հաջողությամբ պսակվեն, ապա մեծ թվով հայեր ավելի աշխուժացած և լիազորված պիտի զգան, ակտիվորեն մասնակցած լինելով իրենց ղեկավարների ընտրությանը:
Նոյեմբերի 20-ին տեղի ունեցած համալսարանական գիտաժողովն անհրաժեշտ քայլերից առաջինն է' մինչև համաշխարհային ներկայացուցչական կառույցի հավակնոտ նախաձեռնության իրագործումը: Այժմ հետազոտողների խումբը պետք է ուսումնասիրի և որոշի նման ընտրությունների անցկացման լավագույն մեխանիզմները, գնահատի յուրաքանչյուր համայնքի մոտավոր մարդահամարը, հաստատի որակավորումն ընտրողների և թեկնածուների համար, ինչպես նաև միջոցներ առաջարկի ընտրախախտումները կանխելու համար:
Գիտաժողովի մասնակիցներին հատկապես հետաքրքրեց դոկտ. Մինասյանի ծրագրի մանրամասն ներկայացումը, որն անվերապահորեն հավանության էր արժանացել ֆրանսահայ կազմակերպությունների կողմից' հաջորդ տարվա սկզբին ներկայացուցչական ղեկավարության համաժողովրդական ընտրություններ անցկացնելու համար: Ֆրանսիայի հայկական համայնքի փորձը, որ խիստ կարևոր նախադեպ կարող է ծառայել Սփյուռքի մյուս համայնքների համար:
Գիտաժողովի ընթացքում պարզ դարձավ, որ միատեսակ ընտրական ծրագիրը չի կարող միանշանակ կիրառվել բոլոր հայկական համայնքներում: Հաշվի առնելով այն փաստը, որ յուրաքանչյուր համայնք ապրում է յուրահատուկ իրավական և քաղաքական միջավայրում, յուրաքանչյուր երկրի համար անհրաժեշտ է մշակել ներկայացուցիչների ընտրության համապատասխան ծրագիր' խորհրդակցելով տեղական ղեկավարների հետ:
Ուշագրավ է, որ ի պատասխան լսարանին ուղղված դոկտ Դեքմեջյանի հարցի, թե արդյոք նրանք կողմ են Սփյուռքի ընտրովի կառույցին, ներկաները գրեթե միասնաբար բարձրացրին ձեռքերը' իրենց խանդավառ աջակցությունը հայտնելով Սփյուռքի միասնական ղեկավարության ստեղծմանը:
Գիտաժողովի ելույթներին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքում. http://capture.usc.edu/mediasite/Viewer/?peid=555571291d934fcfb6650cb76ebe456d1d
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի