Լրահոս

13.06.2013 10:26


ԱՄՆ-ի ԿՀՎ-ն նոր փոխտնօրեն կունենա

ԱՄՆ-ի ԿՀՎ-ն նոր փոխտնօրեն կունենա

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության պետի տեղակալ Մայքլ Մորելը հայտարարել է պաշտոնը թողնելու մտադրության մասին: Սպիտակ տնից հայտնում են, որ նրա տեղը կզբաղեցնի ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ավրիլ Հեյնսը: Մորելը հայտարարել է, որ իր հեռանալը պայմանավորված է թոշակի անցնելով և կապ չունի Լիբիայում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման պատճառով ԿՀՎ-ի նկատմամբ քննադատության հետ:

ԿՀՎ-ի նախկին փոխտնօրենը երկու անգամ հայտնվել է այդ կառույցի տնօրենի պաշտոնակատարի կարգավիճակում, սակայն երկու անգամն էլ գլխավոր պաշտոնին հայտնվել է մեկ ուրիշր: Այս տարվա մարտին այդ պաշտոնը զբաղեցրեց Ջոն Բրենանը, որը փոխարինեց արտաամուսնական կապի պատճառով հրաժարական տված Դեյվիդ Պետրեուսին:

Մորելը ԿՀՎ-ից վերջնականապես կհեռանա երկու ամսից` օգոստոսին: Բարաք Օբաման նրան առաջարկել է դառնալ նախագահին կից հետախուզության խորհրդ անդամ։

Այս խորագրի վերջին նյութերը