Ավարտական տարին է թևակոխել «Երկրաշարժերի կանխատեսման հնարավորության, սեյսմիկության և կլիմայի փոփոխության կորելյացիայի համալիր հետազոտում» համաեվրոպական ծրագիրը, որը ֆինանսավորվում է Յոթերորդ շրջանակային ծրագրով՝ «Մարիա Կյուրի հիմնադրամի» կողմից: Ծրագրին մասնակցում են 9 երկրների 16 գիտահետազոտական ինստիտուտներ և համալսարաններ: Հայաստանը ներկայացնում է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:
Ծրագրի շրջանակներում անցկացվում է փորձի փոխանակում և ուսուցում, մասնագիտական կապերի ձեռքբերում և ամրապնդում: ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ում արդեն հյուրընկալվել են Բուլղարիայի, Մակեդոնիայի և Հունաստանի փորձառու և երիտասարդ երկրաֆիզիկոս-սեյսմոլոգներ: Հայ մասնագետներն, իրենց հերթին, գործուղվել են Բուլղարիայի և Մակեդոնիայի սեյսմոլոգիական կենտրոններ: Նրանք այցելել են սեյսմիկ կայաններ, ծանոթացել սեյսմիկ դիտարկման համակարգերին, երկրաֆիզիկական և սեյսմոլոգիական տվյալների հավաքման և մշակման համար կիրառվող ծրագրերին, երկրաշարժերի և դրանց երկրաֆիզիկական նախանշանների վերլուծության ընթացքին, ուժեղ և զգալի երկրաշարժերի դեպքում ազդարարման համակարգերի աշխատանքին և երկրաշարժի մասին տվյալների հաղորդման եղանակներին:
Ծրագրի մասնակիցների գնահատմամբ՝ անցկացվող հանդիպումները և համատեղ աշխատանքը փոխադարձ օգտակար և ուսանելի են:
Փորձի փոխանակում և ուսուցում