Լրահոս

13.06.2013 09:47


Սուրիկ Խաչատրյանի մերձավորները ենթատեքստով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետին

Սուրիկ Խաչատրյանի մերձավորները ենթատեքստով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետին

«Առավոտը» գրում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները հեռախոսազանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին` Սուրիկ Խաչատրյանի 90-ականների գործունեության վերաբերյալ արված հայտարարությունների համար: «Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաև եղել են մի քանի հանդիպումեր Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել` սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի, սարսափի անասունը ու նույնը խորհուրդ եմ տալիս անել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես սյունեցիներին և հատկապես գորիսեցիներին»,- Aravot.am-ին ասաց Գորիսի նախկին քաղաքապետը՝ չմանրամասնելով թե հատկապես ում կողմից և ինչ տիպի սպառնալիքներ են հնչել»,-գրում է «Առավոտը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը