Լրահոս

13.06.2013 07:10


Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 23։02-ին Թուրքիայի տարածքում՝ Վան քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.53օ և արևելյան երկայնության 43.46օ:

Երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել:

Այս խորագրի վերջին նյութերը