Կարծիք

13.06.2013 01:45


«Հայկական», «հակահայկական» կաղապարներից պետք է զերծ մնալ

«Հայկական», «հակահայկական» կաղապարներից պետք է զերծ մնալ

Ինձ չի թվում, որ «Կուլտուրա» հեռուստաալիքով Ցեղասպանության մասին հնչած տեսակետները պետք է բնորոշել որպես «հակահայկական»: Այս տեսակետները բավականին լուրջ են, և մենք պետք է փորձենք հասկանալ այն, ինչ կատարվել է 1915-ին: Ի՞նչ դերակատություն են ունեցել Ռուսաստանը, Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան...: Ինչ աշխարքաղաքական իրավիճակ էր ստեղծվել տարածաշրջանում, ինչ դերակատարություն ունեին հայկական կուսակցությունները և ովքեր էին նրանց ուղղորդում, եթե ուղղորդում էին...: Սրանք շատ կարևոր հարցեր են ոչ միայն հասկանալու համար, թե ինչու տեղի ունեցավ Ցեղասպանությունը, այլև կարևոր են առաջին հերթին նրա համար, որ նման բան ապագայում ևս տեղի չունենա, ինչն այնքան էլ անհավանական չէ:

Տեսեք, թե ինչպես են վարվում Եգիպտոսի, Իրաքի, Սիրիայի, աֆրիկական որոշ երկրների քրիստոնյաների հետ և ինչպես են այդ դեպքերը ընկալվում, կամ չընկալվում Արևմուտքում: Պարզունակ գնահատականներից պետք է հրաժարվել և նմամ կարծիքներին չափազանց լուրջ վերաբերվել: «Հայկական», «հակահայկական» կաղապարներից պետք է զերծ մնալ և քննարկել տարբեր «դիրքորոշումներն» ու «շահերը», որոնք «հակա» և «կողմ» նախածանցներով չեն բնորոշվում:

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/stepan.danielyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը