Լրահոս

12.06.2013 18:00


Վարչապետը հրաժարվեց «օֆշորի» հարցը քննել ԱԺ-ում

Վարչապետը հրաժարվեց «օֆշորի» հարցը քննել ԱԺ-ում

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով «օֆշորային» սկանդալին, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքվեց.

««Հետք»–ի հրապարակման վերաբերյալ ձեր պարզաբանումները ոչ թե փարատեցին այդ կասկածները, այլ նոր հարցերի պատճառ դարձան, ապա ուզում եմ ձեզնից ստանալ հետևյալ հարցերի պատասխանը:

  1. Փաստորեն՝ Ձեր բացատրությունից հետևում է, որ Ձեր անվան վարկաբեկման նպատակով որոշ չարագործներ հսկայական գումաներ են ծախսել օֆշորում ընկերություն բացելու և դրա հաշվին մեծ փոխանցումներ կատարելու համար: Դուք ասացիք, որ նման անհեթեթ միխանիզմ չի կարող լինել: Իսկ վարկաբեկման նման ծախսատար ձևը անհեթեթ չե՞ք համարում:
  2. Դուք անձամբ ճանաչո՞ւմ եք Աշոտ Սուքիասյանին և Փայլակ Հայրապետյանին, երբևէ նրանց հետ քննարկե՞լ եք ադամանդագործության հետ կապված հարցեր:
  3. Արդյո՞ք որպես ԿԲ-ի նախկին նախագահ՝ Դուք հնարավոր եք համարում, որ ձեր կողմից մշակված բանկային գործունեության կարգավորման շրջանակներում հնարավոր է առանց լուրջ երաշխիքների վարկ տալ ինչ-որ չարագործի:
  4. Չե՞ք կարծում, որ ձեր բարի անունը պաշտպանելու համար պետք է նախաձեռնեք ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրեր այս սկանդալը, կմաքրեր ձեր անարատ անունը»:

Ի պատասխան խմբակցության ղեկավարի հարցադրումների՝ վարչապետն ասաց, որ եթե ընդունի Լևոն Զուրաբյանի առաջարկը՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, ապա պատգամավորները գիշեր-ցերեկ պետք է զբաղվեն միայն մամուլի հրապարակած «լուրերի» հետաքննությամբ: Նրա խոսքով՝ ինքն արդեն իսկ տվել է բավարար բացատրություններ, միևնույն ժամանակ՝ հերքեց, որ երբևէ իր միջնորդությամբ վարկ է տրամադրվել, այն էլ՝ 10 մլն դոլար: Վարչապետը դրանով սահմանափակվեց և, ըստ էության՝ չպատասխանեց Լևոն Զուրաբյանի մյուս հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը