Լրահոս

12.06.2013 17:51


Մեծ Բրիտանիայի վարչապետը կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետը կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է, որ հունիսի 16-ին մտադիր է Լոնդոնում հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների առաջնորդների քննարկման հիմնական հարցը կլինի Սիրիայում տիրող իրավիճակը:

«Մենք պետք է G8-ը օգտագործենք, որպեսզի կարողանանք սիրիական հակամարտության բոլոր կողմերի վրա ճնշում գործադրել և խաղաղության համաժողով ու գործընթաց անցկացնել, Սիրիայում ժամանակավոր կառավարություն ձևավորել»,-հայտարարել է Դեյվիդ Քեմերոնը Համայքների պալատում ելույթ ունենալիս:

«Ութնյակի» հերթական գագաթնաժողովը՝ Մեծ Բրիտանիայի նախագահությամբ, հունիսի 17-18-ը անց կկացվի Հյուսիսային Իռլանդիայի Էնիսքիլեն քաղաքում:

Այս խորագրի վերջին նյութերը