Լրահոս

12.06.2013 17:39


Եվրոպայի որոշ պատմական հուշարձաններ ջուրն են ընկղմվել

Եվրոպայի որոշ պատմական հուշարձաններ ջուրն  են ընկղմվել

Հղում անելով միջազգային վարկանշային «Ֆիթչ» կազմակերպությանը՝ «Սուդոթչե Ցայթունգ» թերթը նշում է, որ արդեն երկու շաբաթ տևող ջրհեղեղներից Գերմանիայի կրած կորուստները 12 մլրդ եվրո են գնահատվում:

Երկու շաբաթ շարունակվող Էլբայի վարարումները, որոնք որոշ տարածաշրջանների համար ուժգնությամբ ռեկորդային են համարվում, արդեն հեղեղել են Գերմանիայի հյուսիսը: Տարհանվել է մոտ 200 մարդ: Ամենաշատը տուժել են Բավարիան, Սաքսոնիան, Բադեն-Վյուտենբերգը և Թյուրինգիան:

Գրեթե նույն վիճակն է եվրոպական մի շարք այլ երկրներում: Աղետը պատուհասել է ոչ միայն բնակելի թաղամասերը, այլև տեսարժան վայրերը: Պրահայում ջրի մեջ է ընկղմվել պատմական կենտրոնը` Կամպա կղզին և Կարլի կամուրջը: Չեխիայի հարավում ջրհեղեղից տուժել է Վերածննդի ժամանակաշրջանի ճարտարապետական կոթող Կրատոխվիլ ամրոցը: Ջրհեղեղից տուժել է նաև Հունգարիայի մայրաքաղաքը. ստիպված են եղել Մարգարիտ կղզուց տարհանել երկրի հիմնական տեսարժան վայրերից մեկը համարվող գազանանոցը:

Այս խորագրի վերջին նյութերը