Լրահոս

12.06.2013 17:12


Քննարկում Պաշտպանի աշխատակազմում

Քննարկում Պաշտպանի աշխատակազմում
Սույն թվականի հունիսի 13-ին ժամը 11.00-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում (Հասցե` Պուշկինի 56ա) տեղի է ունենալու կլոր սեղան-քննարկում «Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի հիմնախնդիրները» խորագրով: Քննարկմանը հրավիրվել են հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև պետական իրավասու մարմինների ներկայացուցիչներ:
Հաշվի առնելով վերջին ամիսներին Պաշտպանին հասցեագրված դիմում բողոքներում բարձրացված խնդիրները, Պաշտպանի աշխատակազմը նախատեսում է դրանց կարգավորման միջոցների որոնումն իրականացնել ոչ միայն անհատական դիմումներին ընթացք տալով, այլև համակարգային լուծումների առաջարկման միջոցով: Միջոցառման նպատակն է մասնագետների, ոլորտում գործող ակտիվ ներկայացուցիչների հետ համատեղ վեր հանել հիշյալ գործընթացների հետ կապված հիմնախնդիրները, Պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակել արդյունավետ լուծումներ և դրանք ներկայացնել պետական իրավասու մարմիններին:
Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը