Ըստ «Նուվել դե Արմենի» ֆրանսիական պարբերականի՝ 2006թ. Սերժ Սարգսյանը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության հիմնադիր Մայքլ Քամբեկի միջոցով օգտվել է ամերիկյան «Burson-Marsteller» PR–ընկերության ծառայություններից` դրանց համար վճարելով ավելի քան կես միլիոն ԱՄՆ դոլար:
Հասկանալի է, որ նման ծառայություններից օգտվելու շարժառիթը եղել է ՀՀ նախագահ դառնալու Սերժ Սարգսյանի ցանկությունը:
2008-ի նախագահական ընտրություններում, թե ինչպես «հաղթեց» Սերժ Սարգսյանը, բոլորին է հայտնի:
Բայց կարծես պարոն Քամբեկի խորհուրդների ՕԳԳ-ն ակնհայտ դարձավ ավելի ուշ, երբ տեսանք, թե ինչպիսի «դեմքերով» է ցանկանում իրեն շրջապատել Սերժ Սարգսյանը: Գեղամյաններով, դալլաքյաններով, խոսրովներով, բաբուխանյաններով եւ նմանատիպ «բալաստով»:
Չգիտենք՝ Քամբեկն էր դա նրան հուշել, թե ոչ, բայց որ այս՝ բոլոր առումներով իրեն սպառած «կոնտինգենտը» կարող էր վնասել ՀԵԲ-ի հիմնադրի վստահորդի հեղինակությանը, դա, անկասկած էր: Այդպես էլ եղավ:
Չգիտենք նաեւ՝ արդյոք Քամբե՞կն է խորհուրդ տվել Սերժ Սարգսյանին, որ վերջինս պետության կառավարման հիմքում ներդնի ՔԾՆԱՆՔԸ, ինչը տեսնում ենք արդեն 5 տարի: Ով չի քծնում պալատում նստած անձին, հայտարարվում է «պերսոնա նոն գրադա», որին զրկում են անգամ ապրելու, գոյատեւելու բնական իրավունքից:
Իսկ քծնանքի դրսեւորումները ակնհայտ դարձան վերջին նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում, երբ հանրությունը բացահայտեց չեբուրաշկաների մի գումարտակ, որը ձոներգում էր Մովսես առաքյալին, նաեւ՝ ասմունքում էր՝ վերջինիս նվիրելով հերթական ոտանավորը:
Իրոք, դժվար է պարզել, թե արդյոք չեբուրաշկաներին ասպարեզ բերելը նունպե՞ս Քամբեկի գաղափարն է:
Նույնքան դժվար է պարզել, թե արդյոք ՀԵԲ-ի հիմնադի՞րն է հուշել, որ հայկական հեռուստաընկերությունները 2008-ից սկսած Սերժ Սարգսյանին ներկայացնեն այսպես՝ «Հանրապետության առաջնորդը»: Կամ՝ արդյոք Քամբե՞կն է խորհուրդ տվել, որ ՀՀԿ մամուլի խոսնակը օրական հարյուր անգամ արտաբերի ու երկրորդի Սերժ Սարգսյանի մտքերը՝ դրանք ներկայացնելով այսպես. «Ինչպես ասում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը…»:
Ու դա այնպես է հնչեցնում, ասես մեջբերում է Արարիչ-Աստծուն:
Եվ կամ՝ արդյոք Քամբե՞կն է հորդորել, որ 2013-ի նախընտրական (նաեւ՝ հետընտրական) շրջանում Սերժ Սարգսյանը արտաբերի այնպիսի «բանահյուսական գոհարներ», որոնք դառնալու էին իսկական ինֆո-զվարճանք: Օրինակ՝ «էկել ես ստեղ, որ ի՞նչ անես», «Էդպես եք անում, որ խիյարը թարս ա բուսնում», «Ե՞ս եմ մեղավոր, որ քո տղան արտագաղթել է», «Ինչքան ուզես՝ էնքան խփենք», «Ինչպես տատս էր ասում» եւ այլն…
Չգիտենք՝ նույն պիառշչիկն էր արդյոք Սերժ Սարգսյանին խնդրել, որ տարիներ շարունակ քար լռություն պահպանի այն ժամանակ, երբ իր գործարար կուսակիցները հերթական հանցագործությունն են կատարում եւ կամ՝ սերտ առընչություն են ունենում ողբերգական դեպքերի հետ:
Ինչեւէ…
Եթե մարդը գործում է սեփական հայեցողությամբ եւ համարում է, որ հենց դա է ճիշտը, ապա ոչ մի Քամբեկ չի կարող անգամ չնչին չափով բարձրացնել տվյալ անձի հեղինակությունը:
Արդարամի՞տ ես, բացառո՞ւմ ես քծնանքը, հանդուրժո՞ւմ ես այլակարծությունը, փորձո՞ւմ ես լուծել շարքային քաղաքացու սոցիալ-տնտեսական վիճակը, արտաքին քաղաքական հարցերում բացառու՞մ ես ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները, ապա հեղինակությունդ առնվազն չի սասանվի:
Իսկ եթե՝ ոչ, ապա ոչ մի միջազգային կազմակերպություն հեղինակության բարձրացման հարցում քեզ չի կարող օգնել:
Կես միլիոն դոլար՝ ի վնաս սեփական վարկանիշի

Անգամ եթե նրան վճարես մեկ միլիոն դոլար:
Կիմա Եղիազարյան