Լրահոս

12.06.2013 22:44


«Ֆորբս»՝ ամենաազդեցիկ կանանց ցուցակը

«Ֆորբս»՝ ամենաազդեցիկ կանանց ցուցակը

«Ֆորբս» ամսագիրը կազմել է ամենաազդեցիկ հայտնի կանանց ցուցակը: Ցուցակի առաջին տեղում հայտնվել է հայտնի երգչուհի Բեյոնսեն։ Նա փախարինել է անցած տարի ցուցակը գլխավորող Լեդի Գագային, ով այս տարի հայտնվել է ընդամենը 5-րդ տեղում: Երկրորդ տեղը զբաղեցրել է հոլիվուդյան կինոաստղ, բարերար, իսկ այսուհետ նաև գինեգործ Անջելինա Ջոլին: Ցուցակի երրորդ տեղում դերասանուհի է Սոֆյա Վերգանան է, 4-րդ տեղում` «Vogue» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը: Ցուցակի 6-րդ տեղը զբաղեցրել է երգչուհի Շակիրան, 7-րդը` Չինաստանի առաջին տիկին Պեն Լիյուանը, 8-րդ տեղում է գրող Ջոան Ռոուլինգը, 9-րդ տեղում` բրազիլացի մոդել Ժիզել Բյունդհենը, իսկ 10-րդ տեղում` Նիկիտան:

Կանանց ազդեցությունը որոշվել է ըստ վաստակած գումարի, ԶԼՄ-ներում լուսաբանվելու և իրենց ոլորտում ազդեցության մակարդակի:

Ուշագրավն այն է, որ վերջին տարիներին հասարակությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում ոչ թե իրենց ոլորտներում հայտնի մարդկանց դրսևորվելու հաջողություններին, այլ բարեգործական աշխատաքին:

Այս խորագրի վերջին նյութերը