ԱԺ–ն Դիլիջանի միջազգային դպրոցին արտոնություններ տալուն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց
Երեկվանից ՀՀ խորհրդարանը քննարկում էր Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու օրինագիծը։ Այսօր այն առաջին ընթերցմամբ ընդունվել է 87 կողմ, 5 դեմ և 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Դեմ և ձեռնպահ են քվերակել ոչիշխանական խմբակցությունները։
Նշենք, որ օրինագծի հեղինակները պնդում էին, որ այդպիսով Հայաստանը կունենա տարածաշրջանում աննախադեպ կրթական համալիր, և կբարձրանա մեր երկրի վարկը, կավելանա զբոսարջիկների հոսքը, կբացվեն աշխատատեղեր։ Օրինագծի հեղինակները շարունակ շեշտում էին, թե սա ոչ թե օտարալեզու, այլ միջազգային դպրոց է:

7or.am