Լրահոս

12.06.2013 12:56


Էրեբունի վարչական շրջանը կջրազրկվի

Էրեբունի վարչական շրջանը կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 13-ին ժամը 10.00 - 20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ-Բեկ 1 և 2 թաղամասերի, Նոր Արեշի 3, 5, Չեռնիշևսկի, Կռիլով, Ազատամարտիկների փողոցների և Ռոստովյան փողոցի 15, 17, 19, 21, 23, 25, 27 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը