ՀՀ Ազգային ժողովը երեկ «Հայկական ժամանակ» թերթում տպագրված «ԱԺ-ի ատկատների մեխանիզմը» հոդվածի վերաբերյալ հանդես է եկել պարզաբանմամբ, որում ասված է.
«Հերթական անգամ ստիպված ենք ցավով արձանագրել այն անպատասխանատու վերաբերմունքը, որ դրսևորում են որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ՝ հետևողականորեն փորձելով սեփական վարկանիշը բարձրացնել էժանագին սենսացիաների միջոցով: Ցավոք, հերթական անգամ այդպես է վարվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը «ԱԺ-ի ատկատների մեխանիզմը» հրապարակման մեջ: Հոդվածագիրը իր չիմացությունը փորձելով ներկայացնել որպես լավատեղյակություն, թացն ու չորը խառնել է իրար, դրանով իսկ թյուրիմացության մեջ գցելով ընթերցողին:
Ավիասպասարկումը /ավիատոմսերի գնումը/, ինչպես նաև վառելիքի ձեռքբերումը ընդգրկված են շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում: Ավիատոմսերի և վառելիքի գնումները կազմակերպվում են շրջանային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգով, որն էլ իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության գնումների գործընթացի կազմակերպման մասին որոշման պահանջներին համապատասխան: Դրա հիման վրա էլ ընդունվել է ՀՀ ֆինանսների նախարարի «Գնումների շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկը հաստատելու» մասին հրամանը:
Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր ապրանք, այդ թվում և ավիատոմսերը, վաճառվում են շուկայական գներով, որոնք որոշակիորեն տարբերվում են միմյանցից: Բայց, ի տարբերություն այլոց, պետական կառույցները անհամեմատ սահմանափակված են ազատ ընտրության հարցում այն իմաստով, որ օրենքի պահանջով պարտավոր են իրենց գնումները կատարել մրցույթների միջոցով: Տվյալ դեպքում Ազգային ժողովը պարտավոր է ավիատոմսերի և վառելիքի գնման մրցույթ հայտարարել և իր ընտրությունը կատարել մրցույթին մասնակցած կազմակերպությունների առաջարկներից ելնելով: Այսինքն՝ եթե նույնիսկ շուկայում որոշ կազմակերպություններ ավիատոմսերը վաճառում են ավելի էժան գնով, քան հայտարարված մրցույթին մասնակցողները, միևնույնն է, մրցույթ հայտարարողը պարտավորված է ընտրություն կատարել վերջիններիս առաջարկներից: Առաջնորդվելով համապատասխան օրենսդրությամբ՝ Ազգային ժողովը հենց այդպես էլ վարվել է՝ ավիատոմսեր գնելով մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած այն կազմակերպությունից, որը մասնակիցների մեջ առաջարկել է առավել էժան գին: Եթե որևէ կազմակերպություն ավիատոմս է վաճառում ավելի ցածր գնով, քան մրցույթի մասնակիցների առաջարկներն են, միևնույնն է, իրավունք չկա օգտվել այդ ավելի ցածր գնով առաջարկից: Սա, ինչպես ասում են, ի գիտություն բանից անտեղյակ վերոհիշյալ լրագրողի:
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը պարզապես պետք է նախևառաջ պաշտոնական տեղեկատվություն ստանար Ազգային ժողովից, ինչի արդյունքում նրա մատուցած տեղեկատվությունը կլիներ հավաստի, իրականությանը համապատասխանող և չխեղաթյուրված:
Ինչ վերաբերում է ԱԺ ավտոմեքենաների համար վառելիքի մատակարարման մրցույթին, ապա 2013 թվականին մասնակցել են «Ֆլեշ» ՍՊ և «Մաքսհուր» ՍՊ ընկերությունները: «Մաքսհուր» ՍՊԸ-ի ընկերության գնային առաջարկը եղել է ավելի ցածր, ուստի 2012թ. դեկտեմբերի 4-ին կնքվել է գնման պայմանագիր: Ընկերությունը բենզինը մատակարարում է 445 դրամով, դիզելային վառելանյութը` 430 դրամով: ՀՀ Ազգային Ժողովում գրանցված ավտոմեքենաների օրական ծախսը 2013 թվականի հունվար ամսից մինչև հունիս ամիսը կազմել է 765 լիտր: Ավելին` 765 լիտր վառելիքի ծախսի մեջ է ներառված նաև օտարերկյա պատվիրակությունների և ՀՀ մարզեր այցերի ժամանակ օգտագործված վառելիքը:
Հարկ ենք համարում շեշտել, որ հոդվածում մատնանշված յուրաքանչյուր դեպքի առնչությամբ ԱԺ աշխատակազմը պատրաստ է ներկայացնել մանրամասն տեղեկատվություն ցանկացած լրատվամիջոցի: Ցանկության դեպքում լրագրողները կարող են ներկա գտնվել նաև անցկացվող մրցույթներին:
Հ.Գ. «ԷյրՖրանս», «Բելավիա», «Աէրոֆլոտ», «Տրանսաէրո», «LOS», «ozon.travel», «ԷյրԲալթիկ», «Ֆիննէյր» և «Էյր Բեռլին»կազմակերպությունները ընդգրկված չեն գնումների աջակցման կենտրոնի կայքում հրապարակված շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցանկում, ուստի ըստ ՀՀ օրենսդրության` նշված կազմակերպությունները չէին կարող մասնակցել գնումների գործընթացին»:
ԱԺ պարզաբանումը