Լրահոս

12.06.2013 11:07


«Դիլիջանի «էլիտար» դպրոցի շինարարության համար արդեն իսկ հատվել է շուրջ 10-11 հեկտար անտառ»

«Դիլիջանի «էլիտար» դպրոցի շինարարության համար արդեն իսկ հատվել է շուրջ 10-11 հեկտար անտառ»

Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր Դիլիջանի միջազգային դպրոցի հարցը, որ մեր՝ հարկատուներիս միջոցով ձևավորված բյուջեից ցանկանում են ներդրում անել այդ դպրոցի շինարարական ծախսերի համար: ԱԺ-ի նախագահը բոլորին համոզում էր, որ մենք պարտավոր ենք հավանություն տալ այդ ծրագրին, քանի որ ստեղծվելու են նոր աշխատատեղեր, և ներդրումներ են լինելու դրսից, ու դրա համար պատասխանատու է ՀՀ կառավարությունը:
Սկսենք սկզբից. ո՞ւմ համար է նախատեսվում կառուցել այդ դպրոցը: Մեր՝ հարկատուներիս հաշվին կառուցվում է դպրոց «էլիտար» երեխաների համար, մենք այսօր վճարում ենք, որ աղքատության ճիրաններում հայտնված ՀՀ-ում կառուցվի «էլիտար» դպրոց, որը անջրպետ կդառնա հարուստների և աղքատների միջև: Չհաշված, որ դպրոցի տարածքը զբաղեցնելու է 88 հեկտար անտառապատ տարածք, և արդեն իսկ շինարարության համար հատվել է շուրջ 10-11 հեկտար անտառ: Հովանավորչությունը ամենամեծ ախտն է, որ գոյություն ունի մեր հանրության մեջ, պետք է ամեն գնով արմատախիլ անել այն..

Անի Կաղինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը