Լրահոս

12.06.2013 10:17


Մոսկվայի կենտրոնում սպանվել է «ԲԱՄՕ»–ի սեփականատերը (տեսանյութ. թարմացված)

Մոսկվայի կենտրոնում սպանվել է «ԲԱՄՕ»–ի սեփականատերը (տեսանյութ. թարմացված)

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը դանակի մահացու հարվածներ է հասցրել գործարար Հովիկ Մուրադյանին, ով ըստ նախնական տեղեկությունների՝ Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի կենտրոնում գտնվող «Lotte Plaza» հյուրանոցի մոտ դիմակավորված տղամարդը հարձակվել է մոտ 50 տարեկան անձի վրա և դանակի հարվածներ է հասցրել: Հանցագործը մեքենայով թաքնվել է դեպքի վայրից:

Life News-ի հաղորդմամբ՝ Հովիկ Մուրադյանը 90-ականների սկզբին եղբոր հետ հիմնադրել էր «ԲԱՄՕ» շինարարական ընկերությունը:

Այս խորագրի վերջին նյութերը