Լրահոս

12.06.2013 09:43


Սելիմի լեռնանցքը միակողմանի երթևեկելի է

Սելիմի լեռնանցքը միակողմանի երթևեկելի է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ի ժամը 09:00-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը միակողմանի երթևեկելի է՝ մարդատար ավտոմեքենաների համար:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում, Սալլի-Քարագլուխ գյուղերի միջակայքում, անձրևաջրերից փլվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:

Նշված հատվածը հրշեջ-փրկարարների և ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից սահմանազատվել է քարերով:

Այս խորագրի վերջին նյութերը