Մեկնաբանություն

10.07.2009 09:45


Ալիևը փաստացի ընդունում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Ալիևը փաստացի ընդունում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

 Օրերես Ադրբեջանի նախահահ Իլհամ Ալիևը, ռուսական "Вести" հեռուստաընկերությանը տված հարզազրույցում, բացի սովորական դարձած հայտարարություններից, բավականին ուշագրավ դիտարկում է արել։ «Հայկական կողմը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման այսօրվա մակարդակը պետք է պահպանվի։ Խորհրդային տարիներին գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որի ղեկավարությունում բյուրոյի անդամների մեջ մեկը ադրբեջանցի էր, մնացածը՝ հայեր...»։ Ադրբեջանի նախագահը ակամա խոստովանում է, որ չնայած տասնյակ տարիներով շարունակվող Բաքվի ամեն տեսակի ջանքերին՝ մեկ ընդ միշտ փակել Ղարաբաղի հարցը, Արցախը պահպանեց իր անկախությունը։ Նույնիսկ խորհրդային տարիներին ինքնավար մարզի ղեկավարության կազմում միայն մեկ ադրբեջանցի կար։ Դա փաստացի նշանակում է, որ Ղարաբաղը դե ֆակտո չէր ենթարկվում Բաքվին։ Հարցերը լուծվում էին Մոսկվայի միջոցով։ Այսօր չկա Խորհրդային Միություն, չկան Մոսկվայից իջնող հրահանգներ։ Փոխարենը կա անկախ պետություն, որի ղեկավարության կազմում այն մեկ ադրբեջանցու տեղն էլ ընդմիշտ փակվեց։ Ադրբեջանի նախագահը դա խոստովանեց իր հարցազրույցում։ Եվ այլևս կարևոր չէ, թե ինչեր է նա ասել, և միգուցե դեռ երկար կասի, իր երկրի տարածքային ամբողջականության մասին։ Կարևորն այն է, որ նա գիտի (հնարավոր է հոր պատմածով), թե ինչպիսին էր Ղարաբաղը խորհրդային տարիներին և տեսնում է, թե ինչպիսին է այն այսօր։ Այսինքն ոչինչ չի փոխվել Ադրբեջանի համար. Սովետական տարիներին ԼՂԻՄ-ը ղեկավարում էին Մոսկվայից, իսկ հիմա՝ Ստեփանակերտն է տնօրինում իր ճակատագիրը։ Երկու դեպքերում էլ Բաքուն չկար և դա խոստովանեց նաև Ալիևը։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը