Կարծիք

11.06.2013 17:03


Եթե չեք հավատում, պատրաստ եմ հեռակա գռազի

Եթե չեք հավատում, պատրաստ եմ հեռակա գռազի

Ոնց գցում բռնում եմ՝ դատելով բոլոր ազատ եւ խիստ անկախ ԶԼՄ-ների ու գործիչների ակնարկներից «նոր ուժ» ստեղծելու «ինքնատիպ» նախագիծը աշնան կողմ ուզում է «դառնալ» խիստ ակտուալ:

Այս առումով բարի խորհուրդս ամենայն հայոց տեխնոլոգներին, անտեսանելի ճակատի անխոնջ մարտիկներին. տղե՛րք, ամենայն անկեղծությամբ եմ ասում, զուր ջանքեր մի թափեք, լսեք հին ուստին՝ ամենատարբեր պատճառներով ոչ մի բան չի ստացվի էդ բոլոր «նոր» հին «տասովկեքից»:

Հիմա ալարում եմ հիմնավորեմ, բայց հավատացեք, ավելի լավ է էդ փողը, որ ծախսելու եք, գնացեք մի տեղ հաց կերեք: Ուրիշ բան չեմ ասում, որովհետեւ ուրիշ ավելի օգտակար բանի հազիվ թե ուզենաք փող ծախսել: ))

Եթե չեք հավատում, պատրաստ եմ հեռակա գռազի: Պայմանների մասին կարող ենք պայմանավորվել:

Հրանտ Տեր–Աբրահամյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը