Արդարադատության նախարարին 2 հրատապ հաշվետվությունն է երկայացվել
2013թ. մայիսի 29-ին և 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարին ներկայացրել է 2 հրատապ հաշվետվություն:
Առաջինը հաշվետվությունը վերաբերել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Դ. Մ.-ի առողջական վիճակին, ով տառապում է մի շարք հիվանդություններով, և նրա վիճակը գնահատվել է խիստ ծանր: Խմբի անդամներն արձանագրել են, որ դատապարտյալին անհրաժեշտ է շուրջօրյա խնամք, առանձնացված պալատ, մասնագիտացված բուժում, որպիսին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ապահովել հնարավոր չէ:
Ս/թ. մայիսի 29-ին Դիտորդական խմբի կողմից ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված հրատապ հաշվետվությամբ բարձրացվել են հիշյալ դատապարտյալին շատ շտապ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդիրները:
ՀՀ քրեակատարողական վարչությունից ստացվել է պատասխան, որի համաձայն՝ դատապարտյալ Դ. Մ.-ն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան տրամադրվում է համապատասխան բուժում: Միաժամանակ, Դիտորդական խմբին հայտնվել է, որ դատապարտյալ Դ. Մ.-ի՝ պատժից վաղաժամկետ ազատման հարցը կքննարկվի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի առաջիկա նիստում:
Դիտորդական խումբը դրական է գնահատում ՀՀ քրեակատարողական վարչության կողմից տվյալ հարցի լուծման վերաբերյալ դրսևորված պատրաստակամությունը:
Մյուս հրատապ հաշվետվությունը վերաբերվում էր նրան, որ 2013թ. մայիսի 28-ին դիտորդական խմբի անդամները «Վանաձոր» ՔԿՀ այցելության ընթացքում մի քանի դատապարտյալների վրա հայտնաբերել էին մարմնական վնասվածքներ, որի վերաբերյալ նույնպես ներկայացվել էր հրատապ հաշվետվություն:
«Վանաձոր» ՔԿՀ-ում առկա փաստաթղթերի և վարչակազմի կողմից ստացված պարզաբանումների համաձայն՝ «Ս.թ. մայիսի 27-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի 3 դատապարտյալների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ՝ սամբոյի հնարք և հատուկ միջոց՝ ձեռնաշղթա, բարձրաձայն զազրախոսելու, խցից դուրս հրավիրելու օրինական պահանջին չենթարկվելու, խուզարկության իրականացմանը խոչընդոտելու պատճառով» :
Կատարվածի վերաբերյալ Դիտորդական խումբը մտահոգություն է հայտնում հետևյալի մասին` արդյոք կիրառված ֆիզիկական ուժը և հատուկ միջոցը համաչափ են եղել կատարված արարքին, որի վերաբերյալ խումբը արձանագրում է հետևյալ խնդրահարույց հարցերը.
- Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից դատապարտյալների նկատմամբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ արձանագրություններում հստակ նշված չէ, թե կոնկրետ ինչպիսի հնարք է կիրառվել դատապարտյալների նկատմամբ:
- Արդյոք բոլոր դատապարտյալների նկատմամբ որպես ֆիզիկական ուժ նույն հնարքն է կիրառվել:
- Արդյոք տվյալ հնարքի կիրառումը համաչափ էր դատապարտյալների արարքին:
- Դատապարտյալների վնասվածքները 2013թ. հունիսի 3-ի դրությամբ դեռևս արձանագրված չեն եղել դատաբժիշկ-փորձագետի կողմից, թեև վարչակազմի կողմից նման որոշում կայացվել էր:
- Դատապարտյալ Ա. Գ.-ի վերաբերյալ տարբեր փաստաթղթերի ուսումնասիրությունը փաստում է, որ դատապարտյալի մոտ առկա ոչ բոլոր վնասվածքներն են արձանագրված:
- Արդյոք կիրառված հնարքը կարող էր հանգեցնել դատապարտյալների մոտ արձանագրված մարմնական վնասվածքների առաջացմանը:
Տեղեկացնում ենք նաև, որ երկրորդ հրատապ հաշվետվության վերաբերյալ դիտորդական խումբը դեռևս պատասխան չի ստացել:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբ