«Հայրենիքիս զինվորն եմ» խորագրով երիտասարդական ճամբարներ
Դիլիջանում մեկնարկել են «Հայրենիքիս զինվորն եմ» խորագրով երիտասարդական ճամբարներ, որոնց մասնակցում են 16-22 տարեկան երիտասարդներ Հայաստանից ու Արցախից, Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողներ: Ճամբարները, որոնց ընթացքում դասախոսություններով հանդես են գալիս պատմաբաններ, զինվորականներ, իրավաբաններ, պետական գործիչներ, նպատակ ունեն բարձրացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների հայրենաճանաչողության և իրավագիտակցության մակարդակը, նրանց դաստիարակել հայրենասիրական ոգով՝ ներկայացնելով հայոց պատմության հերոսական դրվագները, արցախյան պատերազմը, հայոց բանակի արդի կարողությունները, զինվորի իրավունքներն ու պարտականությունները: Դասախոսություններից բացի կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղ-մրցույթներ:
«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարները կազմակերպում է «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: