Վահագն Խաչատրյան. «Խնդիրն այսքան չէր բարդանա, եթե հետևում թաքնված ինչ–որ պատմություն չլիներ»
Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ
–Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մեր կայքի հարցերին պատասխանելիս կարծիք էր հայտնել, թե կա «օյինների» հնարավորություն, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ կարող էին վարչապետի «գլխին սարքել»։ Դուք ինչպես կմեկնաբանեք վարչապետի անվան հետ կապված այս օֆշորային սկանդալը՝ կարո՞ղ էին նրա անունով օֆշոր բացել առանց նրա գիտության:
–Նախ՝ ես օֆշոր ուղղակի չեմ բացել, որ իմանամ։ Որքան ես փորձել եմ հասկանալ, օֆշորը նրա համար է, որ ցանկացած մարդ կարող է այնտեղ հաշիվ բացել, բայց չգիտեմ՝ օֆշոր բացելիս բացողի ներկայությունը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Որոշ օֆշորներում ինտերնետային կապի միջոցով հաշիվ բացելու տարբերակներ կան: Պետք է ճշտել՝ Կիպրոսում կարգն ինչպես է: Կոնկրետ պետք է իմանալ՝ Կիպրոսում հաշիվ բացելու համար ինչ անհրաժեշտ պայմաններ կան:
–Բայց կարո՞ղ էր արդյոք որևէ մեկը վարչապետի անունով օֆշոր բացել առանց իր գիտության:
–Տեսականորեն կարծում եմ՝ կարող էր, բայց չեմ կարծում, որ որևէ մեկը այդքան համարձակություն ունենար, առավել ևս՝ Հայաստանի Հանրապետությունում, որ բարձրաստիճան այդպիսի պաշտոնյայի անունով հաշիվ բացեր: Ես չեմ կարծում, որովհետև դրա հետևանքների մասին այդ բացող մարդը կիմանար: Վարչապետը տեղյակ է եղել, ես ավելի շատ հակված եմ դրան:
–Իսկ եթե օֆշորի հետ վարչապետի առնչությունները հաստատվեն, չե՞ք կարծում, որ դա խոցելի է դարձնում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունն ու այդ հարցով պետք է զբաղվեր Ազգային անվտանգության ծառայությունը:
–Միանշանակ: Դա ավելի շատ վերաբերում է Ազգային անվտանգության մարմիններին, քան թե այն մարմնին, որ այսօր զբաղվում է այդ գործով։ Որովհետև բացի դրանից, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին միջազգային տարբեր կառույցների, միջազգային ամենաբարձր հանդիպումների ժամանակ, ինչպիսին G20-ի հանդիպումներն են, առանձնակի ուշադրություն են դարձնում հենց սև փողերի տեղաշարժին և անհասկանալի ծագում ունեցող փողերի տեղաշարժին, որովհետև պարզվել է, որ դրանցով ֆինանսավորվում են հիմնականում տեռորիստական կազմակերպությունները, և այդ հանգամանքից ելնելով՝ այդ խնդիրը դրված է որպես բոլոր երկրիների անվտանգության համար առաջնային խնդիր, պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետությունն էլ վերջին տարիներին բանկային համակարգում դրամական փոխանցումների նկատմամբ իր հսկողությունը մեծացրել էր: 20 000 դոլարից ավելի փոխանցման դեպքում դու պետք է նախ ներկայանաս՝ ով ես, ինչի համար ես փոխանցում, և այդ ստացողին էլ կհարցնեն՝ ինչո՞ւ ես ստացել, ի՞նչ նպատակով ես օգտագործում:
Այսինքն ընդհանրապես ֆինանսական փոխանցումներն ու ֆինանսական գործողությունները նաև ազգային անվտանգության խնդիր են երկրի համար: Այդ դեպքում սա պետք է դիտարկվեր ոչ միայն ազգային անվտանգության, այլև ընդհարապես ֆինանսական վերահսկող մարմինների կողմից, ովքեր վերահսկում են, թե դրամական փոխանցումները դեպի Հայաստան և Հայաստանից այլ երկիր ինչ նպատակներով են արվում, ով է ստանում, ինչու է ստանում: Կարծում եմ՝ այս խնդիրը այսքան չէր բարդանա, եթե հետևում թաքնված ինչ–որ պատմություն չլիներ, եթե շատ թափանցիկ, հրապարակային այդ գործարքը բացահայտեին մեզ համար, հասարակության համար, տեղեկություններ տային այն լրատվամիջոցին, որը հրապարակել էր այս նյութը: Եվ այս հարցականները, որ կան, դրանով է պայմանավորված: Ես նկատի ունեմ՝ եղե՞լ է այդ փոխանցումը, թե՞ ոչ, որի մասին գրված էր «Հետք»-ում, ո՞վ է կատարել, ի՞նչ նպատակներով է կատարել, և այս ամբողջ պատմությունը բացահայտվեր: Այդ ընթացքում տեղեկություն տրվեր նաև, թե ովքեր են հաշիվների հեղինակները:
–Հնարավոր համարո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը չիմանար Տիգրան Սարգսյանի այդ օֆշորային գործարքների մասին:
–Չեմ բացառում, որ չիմանար: Բայց մեր գործող համակարգում, իհարկե, շատ դժվար է այդպիսի բան պատկերացնել, որովհետև այս համակարգում ամեն ինչ հսկվում է: Առավել ևս՝ ես կասկածում եմ, որ ազգային անվտանգությունը տեղյակ չի եղել:
–Այսինքն նկատի ունեք, որ ԱԱԾ-ն տեղյա՞կ է եղել։
–Հարյուր տոկոսով չեմ կարող պնդել, բայց այն տրամաբանության մեջ, որ այսօր գործում է ազգային անվտանգությունը, նաև ֆինանսական տրանսակցիաների հետ կապված՝ պետք է որ տեղյակ լիներ: Հիմա ես իրենց տեխնիկական և այլ հնարավորությունները չգիտեմ, չեմ կարող գնահատել, բայց այս տրամաբանության մեջ համապատասխան մարմինները տեղեկություններ կունենային:
–Եթե հաստատվի օֆշորային սկանդալում վարչապետի առնչությունը, ի՞նչ եք կարծում՝ դրան պետք է հետևի վարչապետի հրաժարականը, քրեական գործի հարուցո՞ւմը, թե՞ ուղղակի իշխանությունները դրա վրա աչք կփակեն, ու ոչ մի հետևանք չի լինի։
–Ես կարծում եմ, որ մեր հայաստանյան իրականությունում ձեր վերջին ասածը չի բացառվում։ Պարզապես կասեն, որ եթե եղել է՝ եղել է, դե, հիմա եթե արել է, դա առանձնահատուկ մի այդպիսի երևույթ չէ: Վերջին հինգ տարվա մեր պատմության մեջ այնքան փաստերի ենք ականատես եղել, հատկապես մենք՝ ընդդիմության ներկայացուցիչներս, որ թվում էր՝ դա պետք է խիստ պատժվեր, օրենքի առաջ մարդիկ պետք է պատասխան տային։ Բայց պարզեց, որ ոչինչ չեղավ։ Այնպես որ չի բացառվում, որ սա էլ որակվի որպես վարչապետի բացթողում կամ սովորական երևույթ՝ ի՞նչ է եղել որ:
Դա ուղղակի պետք է հասարակական գնահատականի արժանանա, պետք է հասկանալ՝ հասարակությունը ոնց կգնահատի և ինչպես կարձագանքի։ Իշխանություններից ես որևէ ակնկալիք չունեմ, որովհետև այս իշխանությունը այս համակարգի պայմաններում այլ բան չի կարող անել, քան պաշտպանել, ինչը իմիջայլոց մինչև հիմա անում է։

Զրույցը վարեց Կարեն Թովմասյանը