Քաղաքական

11.06.2013 11:44

«Տիգրան Սարգսյանից բացի հրաժարական պետք է տա նաև Սերժ Սարգսյանը». Ալեքսանդր Արզումանյանը՝ օֆշորային պատմության մասին

«Տիգրան Սարգսյանից բացի հրաժարական պետք է տա նաև Սերժ Սարգսյանը». Ալեքսանդր Արզումանյանը՝ օֆշորային պատմության մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ՝ եթե պարզվի, որ իրականությանը համապատասխանում է «Հետք» էլեկտրոնային օրաթերթի հրապարակումը, ապա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անշուշտ պետք է հրաժարական տա։

–Ես Էդիկ Բաղդասարյանին ճանաչում եմ 30 տարի և վստահ եմ, որ նա ուրեմն փաստեր ունի նման հրապարակում անելու համար։ Նա խոստացել է հետևողականորեն շարունակել և հետամուտ լինել այդ հրապարակմանը, իսկ ես իր համառությանը վստահում եմ,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ա. Արզումանյանը։

Մեր հարցին՝ դատախազությանը Տիգրան Սարգսյանի դիմելը արդյոք չի՞ վկայում այդ պատմությունը պարտակելու մտադրության մասին, Ա. Արզումանյանը պատասխանել է.

–Վստահ եմ, որ մարդիկ պետք է ստիպե՛ն, և դատախազությունը, փաստերի ճնշման ներքո, ստիպված լինի կիրառել օրենքը։

Օֆշորային գոտում իրականացրած այս մութ գործարքների փաստն ապացուցվելուց հետո, Ա. Արզումանյանի համոզմամբ, հրաժարական պետք է տա ոչ միայն Տիգրան Սարգսյանը, այլև ընդհանարպես նրա գլխավորած կառավարությունը և անձամբ Սերժ Սարգսյանը։

–Եթե երկրի ղեկավարը վստահում է կառավորության ղեկը մի մարդու, ով ապօրինաբար գումարներ է վաստակել և թալանել է երկիրը, ապա անշուշտ բոլո՛րը պետք է հրաժարական տան,–նշել է Ա. Արզումանյանը։

Այս ամենը պետք է հանգեցնի նաև քրեական պատասխանատվության, ինչը նրա խոսքերով՝ ոչ թե իր անձնական կարծիքն է, այլ օրենքի պահանջը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։