Ի՞նչ կարելի է ասել Հայաստանի կրթության ոլորտի մասին
Եվ այպես, ի՞նչ կարելի է ասել Հայաստանի «Կրթություն և գիտություն» ոլորտի մասին: Ոլորտը ղեկավարում է մարդ, ով ոչ մի կապ չունի այդ ոլորտի հետ: Մի՞թե կարելի է վստահել նման կարևոր ոլորտը մի մարդու, ով մինչ այդ, ըստ իր պաշտոնական կենսագրության, ընդհամենը 1 տարի աշխատել է որպես ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2008թ): Եվ նրան է վստահված մեր երեխաների կրթության կարևոր հարցը: Իհարկե դա սարսափելի է: Աշոտյանը հանրությանը հայտնի է որպես հրաշալի դեմագոգ, բարձր կարգի ցինիկ, Նժդեհի գաղափարախոսության կատարյալ հետևորդ, սակայն, իմ համեստ կարծիքով, նա Նժդեհի գոյության մասին իմացել է ՀՀԿ շարքերն ընդունվելուց հետո միայն: Վերջերս իմացանք, որ ԲՈՒՀ-երում եկող ուսումնական տարվա սկզբից գործելուն են նոր վարձավճարներ. բնականաբար խոսքը թանկացումների մասին է: Իսկ պաշտոնական պատճառը դասախոսների աշխատավարձը բարձրացնելն է: Հայաստանում վաղուց ոչ ոք պաշտոնական ոչնչի չի հավատում: Պարզ թվաբանության միջոցով կարելի է պարզել, որ ուսման վարձի նման բարձրացումը միայն դասախոսների աշխատավարձի բարձրացումը չի հետապնդում: Եթե մեկ ուսանողի հաշվով ուսման վարձը թանկանում է օրինակ 50.000 դրամով, ապա դասախոսի աշխատավարձ պետք է բարձրանա առնվազն 500.000 դրամով: Հավատու՞մ եք: Ես էլ չեմ հավատում: Անկիրթ և տգետ մարդկանց շատ ավելի հեշտ է կառավարել և մանիպուլացնել, քան կրթություն ստացածներին: Այո, այո: Աշոտյանի սրբազան առաքելությունն այդ է: «Կրթել» մի այնպիսի սերունդ, որին հետաքրքրի միայն օրվա հացը, որոնց ուղեղները չաշխատեն բարեկեցիկ կյանքով ապրելու ուղղությամբ: Այդպիսի մարդիկ չեն կարող որևէ խնդրի դեմ ընդվզել, բողոքել: Հ.Գ. Պարոն դեմագոգ, եթե երկրային կյանքում Դուք մինչև ձեր վերջին շունչն էլ ապրեք բարեկեցիկ, վայելքներով լի կյանքով, միևնույնն է, Աստծո դատաստանից խույս տալ Ձեզ չի հաջողվի...
Ի՞նչ կարելի է ասել Հայաստանի կրթության ոլորտի մասին
Եվ այպես, ի՞նչ կարելի է ասել Հայաստանի «Կրթություն և գիտություն» ոլորտի մասին: Ոլորտը ղեկավարում է մարդ, ով ոչ մի կապ չունի այդ ոլորտի հետ: Մի՞թե կարելի է վստահել նման կարևոր ոլորտը մի մարդու, ով մինչ այդ, ըստ իր պաշտոնական կենսագրության, ընդհամենը 1 տարի աշխատել է որպես ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2008թ): Եվ նրան է վստահված մեր երեխաների կրթության կարևոր հարցը: Իհարկե դա սարսափելի է: Աշոտյանը հանրությանը հայտնի է որպես հրաշալի դեմագոգ, բարձր կարգի ցինիկ, Նժդեհի գաղափարախոսության կատարյալ հետևորդ, սակայն, իմ համեստ կարծիքով, նա Նժդեհի գոյության մասին իմացել է ՀՀԿ շարքերն ընդունվելուց հետո միայն:
Վերջերս իմացանք, որ ԲՈՒՀ-երում եկող ուսումնական տարվա սկզբից գործելուն են նոր վարձավճարներ. բնականաբար խոսքը թանկացումների մասին է: Իսկ պաշտոնական պատճառը դասախոսների աշխատավարձը բարձրացնելն է: Հայաստանում վաղուց ոչ ոք պաշտոնական ոչնչի չի հավատում: Պարզ թվաբանության միջոցով կարելի է պարզել, որ ուսման վարձի նման բարձրացումը միայն դասախոսների աշխատավարձի բարձրացումը չի հետապնդում: Եթե մեկ ուսանողի հաշվով ուսման վարձը թանկանում է օրինակ 50.000 դրամով, ապա դասախոսի աշխատավարձ պետք է բարձրանա առնվազն 500.000 դրամով: Հավատու՞մ եք: Ես էլ չեմ հավատում:
Անկիրթ և տգետ մարդկանց շատ ավելի հեշտ է կառավարել և մանիպուլացնել, քան կրթություն ստացածներին: Այո, այո: Աշոտյանի սրբազան առաքելությունն այդ է: «Կրթել» մի այնպիսի սերունդ, որին հետաքրքրի միայն օրվա հացը, որոնց ուղեղները չաշխատեն բարեկեցիկ կյանքով ապրելու ուղղությամբ: Այդպիսի մարդիկ չեն կարող որևէ խնդրի դեմ ընդվզել, բողոքել:
Հ.Գ. Պարոն դեմագոգ, եթե երկրային կյանքում Դուք մինչև ձեր վերջին շունչն էլ ապրեք բարեկեցիկ, վայելքներով լի կյանքով, միևնույնն է, Աստծո դատաստանից խույս տալ Ձեզ չի հաջողվի...
Գուրգեն Ասատրյան