Լրահոս

11.06.2013 10:13


Պատահար Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում

Պատահար Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում

Հունիսի 11-ի ժամը 00։37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Պեժո» մակնիշի 08 ՕՍ 646 և «Շկոդա» մակնիշի Տ1491 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Յ. Աղաջանյանը («Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը