Լրահոս

11.06.2013 09:23


Սելիմի լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Սելիմի լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Հունիսի 10-ի ժամը 20։23-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում`Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին, անձրևաջրերից փլվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ տվյալ հատվածում նման դեպք չի գրանցվել, իսկ ահազանգը վերաբերում է ս/թ. մայիսի 4-ին Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում (Սալլի-Քարագլուխ գյուղերի միջակայք) տեղի ունեցած ճանապարհի փլվածքին:

Նշված հատվածը հրշեջ-փրկարաների և ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից սահմանազատվել է քարերով: ՃՇՇ-Ի որոշմամբ ճանապարհահատվածը դարձել է երթևեկելի միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը