Լրահոս

10.06.2013 14:32


Մանվել Բադեյանը տրամաբանությունից դուրս է համարում առանց Տիգրան Սարգսյանի գիտության օֆշորային գոտում ընկերություն բացելը

Մանվել Բադեյանը տրամաբանությունից դուրս է համարում առանց Տիգրան Սարգսյանի գիտության օֆշորային գոտում ընկերություն բացելը

ՀՀԿ–ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «7օր»–ին տված հարցազրույցում պնդել է, որ տեղյակ չէ օֆշորային գոտում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունով առկա ընկերության կողմից գործարար Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու հետ կապված պատմությանը։

–Ստեղ չեմ եղել,–ասել է Ա. Աղաբաբյանը, բայց և հավելել է, որ չի կարծում՝ ինչ–որ մեկը կարող է առանց տվյալ անձի գիտության օֆշորային գոտում նրա անունով ընկերություն բացել։

–Օրինակ՝ իմ անունից ո՞նց կբացեն։ Եթե Տիգրան Սարգսյանը դիմել է դատախազություն, թող պարզեն, թե ո՞նց կարող էր ինչ–որ մեկը գրանցեր,–եզրափակել է Ա. Աղաբաբյանը։

Փոխարենը, ըստ ՀՀԿ–ական մեկ այլ պատգամավոր Մանվել Բադեյանի, նման բան հնարավոր է։

–Օֆշորային գոտում բացվող ընկերությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ տերը երբեք հայտնի չի լինում։ Տիրոջ անվան ֆիքսումը պատրադիր չէ։ Տեղյակ չեմ ձեր ասած պատմությունից, բայց վստահ եմ, որ նման տեսակի բոլոր հրապարակումները, որոնք խոսում են Տիգրան Սարգսյանի մասին՝ իբրև անազնիվ, այն էլ՝ ունեզրկող մարդու, բացարձակ հերյուրանք են։ Հնարավո՛ր չէ այդպիսի բան լինի,–«7օր»–ի հետ զրույցում պնդել է Մ. Բադեյանը։

Մեր հարցին՝ տրամաբանակա՞ն է, որ ինչ–որ մեկն առանց Տիգրան Սարգսյանի գիտության օֆշորային գոտում ընկերություն բացի և նրա հաշվին 10 մլն դոլար փոխանցի, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանել է.

–Տրամաբանությունից դուրս է, բայց օֆշորային գոտում ամեն ինչ հնարավոր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը