Լրահոս

10.06.2013 14:27


Մեկնարկել է Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 2-րդ փուլը

Մեկնարկել է Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 2-րդ փուլը

Հունիսի 10-ին մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի երկրորդ փուլը։ Առաջին փուլը հաղթահարել են 9 թավջութակահարներ՝ Կոտսիոլիս Գիորգոս (Հունաստան), Լոմակով Գեորգի (Ուկրաինա), Նավասարդյան Միքայել (Հայաստան), Իոնիցա Անդրեյ (Ռումինիա), Պերլովա Ալեքսանդրա (Ռուսաստան), Մորոզովա Աննա (Ռուսաստան), Խաչատրյան Գայանե (Հայաստան), Սուշենկո Ելիզավետա (Ռուսաստան), Աթայան Հակոբ (Հայաստան)։

Մրցույթն անցկացվում է երեք փուլով։ Երկրորդ փուլի հաղթողների անունները պարզ կդառնան հունիսի 11-ին։ Մրցույթի եզրափակիչ՝ երրորդ փուլը տեղի կունենա հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ հունիսի 14-ին կանցկացվի մրցույթի գալա համերգը, տեղի կունենա հաղթողների մրցանակաբաշխությունը։

Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Արամ Թալալյանը նշում է, որ բոլոր մասնակիցներն էլ լավ պատրաստված են, և թեժ պայքար է ընթանում մրցանակային տեղերի համար։

Մրցույթի երկրորդ փուլ անցած թավջութակահար, Հունասատանը ներկայացնող Գիորգոս Կոտսիոլիսը տեղեկացրեց, որ սա իր երկրորդ մրցույթն է, թավջութակ նվագում է 6 տարեկանից, մի քանի ամիս է՝ պատրաստվում է մրցույթին և հույս ունի՝ իր բոլոր ելույթները հաջող կանցնեն։

Այս խորագրի վերջին նյութերը